Ի՞նչ խնդիր կա, որ Պապիկյանը մասնակցել է քարոզարշավին, նա ՊՆ ղեկավարն է, ոչ թե ԳՇ պետը․ Արփի Դավոյան

ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է և ՊՆ նախարարը այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ, անդրադառնալով Վեդիում քարոզարշավի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությանը, ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Սուրեն Պապիկյանը եղել է Վեդիում երեկոյան ժամը 8-ից հետո և հանդիպել է կուսակցականների հետ։ Ի՞նչ խնդիր կա, այդտեղ որևէ խնդիր չկա, որովհետև մարդը քաղաքական պաշտոն է զբաղեցնում և կուսակցության վարչության նախագահ է, ոչ թե Գլխավոր շտաբի պետը»,- ասաց Դավոյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031