Հարավային Կորեայի առեւտրի, արդյունաբերության եւ էներգետիկայի նախարարությունը սահմանափակել է 57 ոչ ռազմավարական ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը Ռուսաստան եւ Բելառուս:
Ժամեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ և խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։
Մեքսիկայի Միչոականի նահանգում առնվազն 19 մարդ է զոհվել զինված հարձակման հետեւանքով: Մարտի 28-ին այդ մասին հայտնել է El Universal թերթը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը:
«Մենք տեսնում ենք, որ իշխանությունն ամեն ինչ գցում է ուրիշների վրա, միայն թե իրենք որևէ բանով չզբաղվեն։ Հայկական բանակը, ՊԲ-ն ունեն բոլոր հնարավորությունները՝ արագ որոշումներ ընդունելու և սահմանում նորմալ իրավիճակ ապահովելու համար»,- շեշտեց նա։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 28-ին հանդիպել է Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի (խորհրդարանի) նախագահ Տալանտ Մամիտովին:
Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ։
Հայ հրաձիգները 10 մեդալ են նվաճել (7 ոսկե և 3 արծաթե) Նորվեգիայի Համար քաղաքում տեղի ունեցած գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունում:
Երկու շվեդ գիտնականներ՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ավագ գիտական ախատակից Հենրիկ Կառլսենը եւ Լինչյոպինգի համալսարանի պրոֆեսոր Բյոռն Ուլա Լինները, կոչ են անում չբոյկոտելու Ռուսաստանի մասնակցությունը «Ստոկհոլմ + 50» բնապահպանական խորհրդաժողովին, որը պետք է երեք ամիս անց տեղի ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո:
«Մենք չենք դադարում գործել. Օրը 24 ժամ աշխատում ենք: Երեկ երեկոյան մեծ հրթիռակոծություններ են եղել՝ ինչպես Լվովում, այնպես էլ՝ Ռովնոյի մարզում, Կիևում, Խարկովում,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած հրթիռակոծությունների հետևանքներին, ապա մանրամասնեց,- Փառք Աստծո, երեկոյան էլ ենք խոսել, առավոտն էլ ենք կապվել։ Այն քաղաքներում, որտեղ եղել են հրթիռակոծությունները, հայեր չեն տուժել։
Մարտի 28-ի ժամը 14։40-ի դրությամբ Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 134-րդ կիլոմետր հատվածը (Բազումի տարածք) ձնահյուսի պատճառով երկկողմանի փակ է։
Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:
Այսօր Սյունիքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ դատական ակտը:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները հազիվ թե սկսվեն երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, սպասվում է որ դրանք կմեկնարկեն մարտի 29-ին:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արած այն հայտարարությանը, թե ըստ էության քննարկվում է գազի սակագինը ռուբլիով վճարելու հարցը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի խոսքով՝ աշխարաքաղաքական նոր զարգացումներով չեն պայմանավորված թանկացումները, քանի որ բոլոր թանկացումները եղել են 2021 թվականի ընթացքում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար գազի վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու մասին պետության ղեկավարի որոշումը, նշել է, որ դա բարդ գործընթաց է, ուստի ներկայում մշակվում են կառավարության, Կենտրոնական բանկի և «Գազպրոմ»-ի միջև բոլոր եղանակավորությունները:
Երկրում առողջ, գործող ցանկացած ինստիտուտ օրվա իշխանությունների համար մահացու վտանգ է։ Ինստիտուտներ վերացնելու գործընթացը սկսեց Սահմանադրական դատարանից, շարունակվեց դատախազություն, բանակ, զանգվածային լրատվության միջոցներ, տեղական ինքնակառավարման մարմիններով, և վերջինը Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն էր։
Ռուսաստանի Դաշնությունը անհրաժեշտ է համարում, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին խաղաղապահների լրացուցիչ զորակազմ ուղարկելու հնարավորության մասին հարցը հարկավոր է ուղղել Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը:
Քաղաքապետարանի աշխատակիցներին առողջապահական փաթեթով կսպասարկի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանն ունի մեծ «պուլտ», որն ունի բազմաթիվ կոճակներ, այդ կոճակներից մեկը միացնում է Հովիկ Աղազարյանին, մյուսը՝ Էդուարդ Աղաջանյանին, Վահագն Ալեքսանյանին, մյուսն էլ՝ նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը մեկնել է Բելգրադ:
Միջազգային իրավունքի տեսանկյունից նոյեմբերի 10-ի համաձայնագիրը թղթի կտոր :
Փառուխում Ադրբեջանը շատ ենթակառուցվածքներ չուներ. դիրքավորված են Արմենակավանում։
Գորշ արջերի կողմից համայնքների բնակիչներին հասցրած վնասների վերաբերյալ ահազանգերը գտնվում են Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս մասին ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ծովագյուղում բնակիչների բողոքներին և ճանապարհների փակելուն։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
«Փրկարար Դեմիդով» վթարա-փրկարարական նավը քարշակում է «Օմսկիյ 205» չորաբեռնատար նավը, որը աղետի ազդանշան էր տվել Սեւ ծովի ջրատարածքում, ղրիմյան Կերչից ոչ հեռու: Այդ մասին մարտի 28-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Ռոսմորրեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում:
Էն, որ լոտո են խաղում՝ վերջում ասում ա՝ սպասում ենք. Քաղաքապետը կատակեց:
Բարեկամության մոտ բաներ կային դրված, հանեցիք, ո՞ւր եք տարել դրանք. Հրաչյա Սարգսյան: