
Ռուս-ուկրաինական բանակցությունները կարող են սկսվել մարտի 29-ին. Պեսկով

Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները հազիվ թե սկսվեն երկուշաբթի օրը՝ մարտի 28-ին, սպասվում է որ դրանք կմեկնարկեն մարտի 29-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այսօր դրանք հազիվ թե շարունակվեն:
Այսօր, իրապես, պատվիրակություններն ուղեւորվում են Թուրքիա: Բայց սպասում ենք, որ վաղը դա կարող է թեորեապես տեղի ունենալ»,-ասել է Պեսկովը: Ռուս-ուկրաինական բանակցությունները մեկնարկել են փետրվարի 28-ին. մարտի 10-ին Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը: Ներկայում բանակցորդները շարունակում են շփվել տեսակապի ռեժիմով: Ռուսաստանի պատվիրակությունը, ինչպես եւ անմիջակա հանդիպումների ժամանակ, գլխավորում է ՌԴ նախագահի օենական Վլադիմիր Մեդինսկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: