Բաժիններ՝

Սև ծովում աղետի ազդանշան տված չորաբեռնատար նավը ճեղքվածք է ստացել

«Փրկարար Դեմիդով» վթարա-փրկարարական նավը քարշակում է «Օմսկիյ 205» չորաբեռնատար նավը, որը աղետի ազդանշան էր տվել Սեւ ծովի ջրատարածքում, ղրիմյան Կերչից ոչ հեռու: Այդ մասին մարտի 28-ին «Ինտերֆաքս»-ին հաղորդել են «Ռոսմորրեչֆլոտ»-ի մամուլի ծառայությունում:

«Ճեղքվածք է ստացել մեքենայական մասում՝ ջրի ուժեղ հոսքից: Եղել է հոսանքազրկում: Այն բանից հետո, երբ մոտեցել է «Փրկարար Դեմիդովը», տրվել է էլեկտրականություն, գործի են դրվել ջրհան միջոցները, աշխատում են երեք հզոր պոմպերը»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ միաժամանակ ընթանում է նավի քարշակում՝ Գերոեւսկոյե ավանի շրջանում:

«Դա ղրիմյան ափ է, որտեղ կարելի է հանգիստ խարիսխ ձգել եւ շարունակել պայքարը կենսունակության համար»,-ճշտել են մամուլի ծառայությունում: Ավելի վաղ, վկայակոչելով աղբյուրի, հաղորդվել է, որ «Օմսկիյ 205»-ը “SOS” ազդանշան է տվել՝ գտնվելով Տակիլի հրվանդանից 2,5 մղոն հեռավորությամբ: Դեպի վայր է շարժվել «Փրկարար Դեմիդով» վթարա-փրկարարական նավը: Չորաբեռնատար նավը տեղափոխում էր 3,3 հազար տոննա քաշով «սպաթ» հանքանյութ: Նավի վրա կար 12 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս