
Շվեդիայում կոչ են արել չհրաժարվելու Ռուսաստանի հետ համագործակցությունից բնապահպանության բնագավառում

Երկու շվեդ գիտնականներ՝ Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ավագ գիտական ախատակից Հենրիկ Կառլսենը եւ Լինչյոպինգի համալսարանի պրոֆեսոր Բյոռն Ուլա Լինները, կոչ են անում չբոյկոտելու Ռուսաստանի մասնակցությունը «Ստոկհոլմ + 50» բնապահպանական խորհրդաժողովին, որը պետք է երեք ամիս անց տեղի ունենա ՄԱԿ-ի հովանու ներքո: Իրենց տեսակետը նրանք շարադրել են համատեղ հոդվածում, որը մարտի 28-ին հրապարակվել է Svenska Dagbladet թերթում։
«Մենք պետք է մեզ ստիպենք նայելու սուր ճգնաժամի շրջանակներից դուրս: Ուկրաինային աջակցելու հետ մեկտեղ մենք պետք է պահպանենք միջազգային համագործակցությունը բնապահպանության բնագավառում մարտահարվերների շուրջ»,- գրում են հեղինակները: Նրանց կարծիքով՝ այժմ միջազգային ճգնաժամի պայմաններում հնարավոր է հետագա զարգացման երկու սցենար: Առաջինի համաձայն՝ բնապահպանական եւ կլիմայական օրակարգի շուրջ միջազգային շփումները կարող են դառնալ յուրատեսակ օազիսներ, որտեղ կարելի կլինի «շարունակել բանակցել՝ չնայած վստահության նվազմանն այլ բնագավառներում»:
Մյուս սցենարով՝ պետությունների միջեւ նվազած վստահությունը կարող է ազդել կլիմայական եւ բնապահապանական փոփոխությոնների գլոբալ հարցերի շուրջ աշխատանքի վրա: «Այն ամենի հետ զուգահեռաբար, ինչ մենք անում ենք Ուկրաինային աջակցելու համար (…), մենք պետք է ապահովենք միջազգային համագործակացության շարունակումը շրջակա միջավայրի բնագավառում ընդհանուր մարտահրավերների շուրջը: «Ստոկհոլմ + 50»-ը եւ բնապահպանական օրակարգի շուրջ հետագա բանակցությունները դառնում են էլ ավելի կարեւոր հարթակներ միջազգային երկխոսության համար: Ուստի Ռուսաստանը չպետք է ենթարկվի բոյկոտի շրջակա միջավայրի պահապնման շուրջ միջագային համագործակցությունում»,- վերջում նշում են Կառլսենը եւ Լինները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: