Բաժիններ՝

Պայթյուն է տեղի ունեցել Թբիլիսիի գազալցակայանում. կան տուժածներ

Թբիլիսիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժած երկու տղամարդկանց վիճակը մնում է ծանր։

Պայթյունը Թբիլիսիի Վարկետիլի շրջանի գազալցակայանում որոտացել էկիրակի օրը երեկոյան: Ականատեսների խոսքով՝ սկզբում բռնկվել է ավտոմեքենան, այնուհետեւ կրակը տարածվել էլցակայանում: Տուժել է միջին տարիքի երկու տղամարդ:

«Շտապ օգնության» բրիգադը նրանց տեղափոխել է կլինիկա: «Տուժածները վնասվածքներ են ստացել…Նրանք տարբեր աստիճանի այրվածքներ ունեն: Ներկայում նրանք գտնվում են այրվածքային շոկի մեջ, ուստի տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում եւ համապատասխան բուժում են ստանում»,-հայտարարել է բժիշկը՝ հանդես գալով «Ռուսթավի-2» հեռուստաալիքով: Պայթյունի ստույգ պատճառը կպարզի հետաքննությունը: Պայթյունից հետո ընդհատվել է մերձակա տների էլեկտրամատակարարումը, հաղորդե լէ Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս