Բաժիններ՝

Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Մարտի 28-ի ցերեկը, 29-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-ի գիշերը և առավոտյան առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 28-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-31-ն, ապրիլի 1-2-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 28-ի ցերեկը, 29-31-ն, ապրիլի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 28-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-16 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 22.20C (2004թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.60C (2003թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 7.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս