
Ի՞նչ էր ԱԱԾ-ն փնտրում ԱԻՆ-ում

Ժամեր առաջ տեղեկություններ էին տարածվել, որ ԱԱԾ-ն մտել է ԱԻՆ և խուզարկություն է իրականացնում նախարար Անդրանիկ Փիլոյանի խորհրդական Աշոտ Հակոբյանի աշխատասենյակում։
ԱԱԾ հասարակայնության հետ կապերի բաժնից որևէ պարզաբանում ստանալու 168.am-ի բոլոր փորձերն ապարդյուն անցան. հեռախոսազանգերը ժամեր շարունակ մնացին անպատասխան, իսկ ԱԻՆ մամուլի պատասխանատու Աննա Բաղդասարյանը քիչ առաջ միայն պատասխանեց մեր հեռախոսազանգերին:
«ԱԱԾ-ն, այո՛, խուզարկություն անցկացրել է, բայց այս պահին որևէ մեկնաբանություն չունենք, որովհետև այս պահի դրությամբ ինֆորմացիա չունենք»,- ասաց Աննա Բաղդասարյանը:
Հարցին, թե խուզարկությունը միայն Աշոտ Հակոբյանի սենյակո՞վ է ավարտվել, նա պատասխանեց. «Միայն Հակոբյանի սենյակը»:
Հստակեցմանը, թե Աշոտ Հակոբյա՞նն էլ տեղյակ չէ՝ ինչո՞ւ են խուզարկում իր սենյակը, ԱԻՆ մամուլի պատասխանատուն արձագանքեց. «Ես որևէ լրացուցիչ հավելելու բան չունեմ»: