Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով հակամարտող կողմերի ներկայացուցիչների հետ, կայունացրել է իրավիճակը։
Ադրբեջանը Արցախում ոչնչացնում է հայկական հուշարձանները, հարձակվում Արցախի բնակավայրերի վրա, ունեցանք զոհեր։ Այսպես կոչված, միջազգային հանրությունը, ի դեմս ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, այսպես կոչված, քաղաքակիրթ երկրների, այս առիթով խորը մտահոգություն են հայտնում, կողմերին կոչ անում ձեռնպահ մնալ ընդհարումներից, հայ ժողովրդի բարեկամ Ֆրանսիան, նույնպես մտահոգված, պահանջում է կողմերին վերադառնալ ելման դիրքեր, հնարավոր է նույնիսկ, որ Ֆրանսիայի «հայասեր» նախագահը խստորեն դատապարտի տեղի ունեցածը։ Հիշեցման կարգով․ 2005թ․ Ադրբեջանը ոչնչացրեց Ջուղայի հազարավոր խաչքարեր։
Արալեզի 13/10 ընտրատեղամասում քաղաքացին երկու անգամ էր քվեարկել
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահի դրությամբ, հայկական ուժերի կոշտ հակազդեցության, և բանակցային ճնշման արդյունքում թշնամին դուրս է բերել իր ուժերը Փարուխ գյուղից, որն անցել է ռուսական խաղաղապահ անձնակազմի վերահսկողության տակ:
Ժամը 20։00-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում քվեարկությունն ավարտվեց. բոլոր ընտրատեղամասերը փակվել են և սկսվել է ձայների հաշվարկ։
Ավելի վաղ «Յենի Մուսավաթ» պարբերականում Հայաստանի Հանրապետությանը տարածքային հավակնություններ ներկայացնող հերթական ադրբեջանական անհեթեթությունն էր հրապարակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համատեքստում, որում նշվում էր, թե «քանի որ Հայաստանը մեր պատմական հողերից է` մենք իրավունք ունենք վերադարձնել այն մեր վերահսկողության տակ»։
Ուրցաձորի թիվ 13/24 ընտրատեղամասում մեկնարկեց ձայների հաշվարկը. ՈՒՂԻՂ
Տափերականի 13/16 ընտրատեղամասում քվեարկությունն ավարտվեց ժամանակին՝ 20:00-ին։ Ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավար Հովսեփ Միքայելյանի փոխանցմամբ՝ 1398 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 739 ընտրող։
Տափերականի 13/15 ընտրատեղամասը փակվեց 20:00-ին։ 168․am-ի հետ զրույցում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը հայտնեց, որ 1381 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 826 ընտրող։
Արալեզի 13/10 ընտրատեղամասում ամփոփում են ընտրության արդյունքները
Վեդիի 13/01 ընտրատեղամասում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1208 ընտրող՝ 1837 ընտրողից։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։
Ձայների հաշվարկը՝ Փոքր Վեդիի 13/17 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Արարատի մարզիչ Արալեզ գյուղի 13/10 ընտրատեղամասի դռները ուղիղ ժամը 20:00–ին դռները փակվեցին: Գրանցված 1778 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 1054 մարդ: Ինչպես և ակնկալում էին հանձնաժողովի անդամները, ընտրություններին մասնակցել է ընտրողների 50 տոկոսը: Այստեղ ընտրություններն անցել են առանց լուրջ միջադեպերի:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այսօր ողջ օրն անցկացրեց Վեդի խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում, իսկ Ուրցաձորի ընտրատեղամասում իրեն զգում է՝ ինչպես պատկերասրահում։
Ժամը 19։30-ի դրությամբ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի 13/25 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 671 ընտրող՝ քվեարկության իրավունք ունեցող 977 ընտրողից։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ կլինի, եթե եվրոպական նախագիծը տապալվի։ Ինչի մասին են երազելու այդ ազգերը, նաեւ արդեն ԵՄ անդամները։ Դա ինքնության կորուստ է նշանակում, դրանից բխող բոլոր ծանր հետեւանքներով։ Համընդհանուր ֆրուստրացիան ու արժեքային դեգրադացիան կարծես թե տրամաբանական սպասելիք է։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները որոշել են դեմ առ դեմ բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել մարտի 29-30-ը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պատվիրակության ղեկավար, նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին Telegram-ի իր ալիքում։
Ժամը 19։00-ի դրությամբ Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի 13/24 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 846 ընտրող։ Ընտրողների ընդհանուր թիվը 1213 է։
Նոր Կյանքի թիվ 13/13 տեղամասում ընտրողը չգիտեր ընտրելու կարգը. ի՞նչ տեղի ունեցավ
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Հիշեցնենք, որ ՊԲ բոլոր 14 զինծառայողները վիրավորվել էին մարտի 25-ին Bayraktar անօդաչուների հարվածից։ Հայկական կողմի երեք զոհերը նույնպես անօդաչուի հարվածի հետեւանքով էին։ Բոլոր զոհվածները պայմանագրային զինծառայողներ էին, արցախցիներ։
Կարեն Ստեփանյանը հրաժարվեց պատասխանել 168.am-ի հարցերին
Չնայած այն հանգամանքին, ստեղծված բարդ իրադրությունը ծանր ազդեցություն է ունենում Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա, այս ճգնաժամը դուրս է եկել Արցախի սահմաններից և սրա հետևանքները՝ անկախ բանակցությունների արդյունքից, մեծ ազդեցություն են ունենալու Հարավային Կովկասում 44-օրյա պատերազմից հետո ձևավորված իրողությունների վրա։
Արարատի մարզի Արալեզ գյուղում ժամը 18:30–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 973 ընտրող` 1778 ընտրողից: Թիվ 13/10 ընտրատեղամասում ընտրողներն այս անգամ ավելի ակտիվ են, քան նախորդ տարվա դեկտեմբերի 5–ի ՏԻՄ ընտրություններին:
17:00-ի դրությամբ Վեդի խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է ընտրողների 50.75 տոկոսը` կամ 37015 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 18786 ընտրող: Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Տափերականի 13/15 ընտրատեղամասում ժամը 18։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 704 ընտրող։ 168․am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Արայիկ Զաքարյանը։
Փոքր Վեդի համայնքի 13/17 ընտրատեղամասից 168.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ժամը 18։00 դրությամբ ընտրելու իրավունք ունեցող 1213 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 700-ը: