Վեդիում  ՏԻՄ ընտրությունների արդյունքներով  «Իմ հզոր համայնք» կուսակցությունն ավելի քիչ ձայն հավաքեց, քան ՔՊ-ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երեկ Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։

«Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 9694 ձայն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13139 ձայն։

545 քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր։

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի ընտրողների՝ ընդհանուր թիվը Վեդի խոշորացված համայնքում 37069 է, թեև, ինչպես երեկ ամբողջ օրվա ընթացքում մասնակցության մասին նախնական տեղեկություն փոխանցելիս և այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը   37015 է, բայց քվեարկության օրն ընտրական տեղամասերում կազմվել են ընտրողների լրացուցիչ ցուցակներ, ըդհանուր թիվը՝ 54:

Հիշեցնենք, որ Վեդի խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրություններ էին անցկացվել նաև 2021 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այն ժամանակ պատկերը բոլորովին այլ էր, նախ ընտրողների ընդհանուր  թիվն էր  ավելի պակաս՝ 37011, երկրորդ քվեարկությանը մասնակցել էին 20125 քաղաքացի, և, բացի այդ,  «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել էր՝ 8666Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7690 ձայն։

Ուշագրավ է, որ Գարիկ Սարգսյանի՝ Վեդի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո՝ ընդամենը 3 ամիս անց, ընտրությունների արդյունքները կտրուկ փոխվեցին։

 

Տեսանյութեր

Լրահոս