Բաժիններ՝

Մեքսիկայում 19 մարդ է զոհվել զինված հարձակման հետևանքով

Մեքսիկայի Միչոականի նահանգում առնվազն 19 մարդ է զոհվել զինված հարձակման հետեւանքով: Մարտի 28-ին այդ մասին հայտնել է El Universal թերթը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազությունը: Միջադեպը տեղի է ունեցել մարտի 27-ի երեկոյան Սինապեկուարոյի մունիցիպալիտետի Լաս Տինախաս բնակավայրում:

Մի խումբ զինված մարդիկ ներխուժել են շենք, որտեղ տեղի էին ունենում աքլորամարտեր, եւ կրակ բացել ներկաների վրա: Դատախազության աշխատակիցները պատահարի վայրում հայտնաբերել են 19 մարմին հրազենային վերքերով: Պատահարի վկաները գերատեսչության ներկայացուցիչներին հայտնել են, որ մի քանի հոգի վերքեր են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոցներ: Դատախազությունը ստուգում է այդ տեղեկատվությունը: Պատահարի այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս