Բաժիններ՝

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Սերբիայում կմասնակցի միջազգային մրցաշարի

Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականը մեկնել է Բելգրադ: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:Սերբիայում հավաքականը կմասնակցի միջազգային մրցաշարի: Ձեռքի կոտրվածքից հետո առաջին անգամ մրցաշարի կմասնակցի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մրցաշարի մեկնած մյուս մարզիկներն են 51 կգ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Ջանիկ Սահակյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 63.5 կգ Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 80 կգ Համբարձում Հակոբոբյանը, 86 Ռաֆայել Հովհաննիսյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և +92 աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը:

Ընտրանին մրցավայր է մեկնել Ռոբերտ Պետրոսյանի և Ռուդիկ Մկրտչյանի հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը թիմին կմիանա Սերբիայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031