Նյու Յորքի ամենաբանուկ պողոտաներից մեկում՝ Time Square-ում, տեղադրվել են հակաէրդողանական բնույթի վահանակներ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Այո, և՛ «Իսկանդերն» էին սխալ զեկուցել, և՛ սխալ էին զեկուցում Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ պատերազմից առաջ, և՛ դրա ընթացքում և՛ հետո։ Եվ ի վերջո՝ եթե այդքան հաճախ են սխալ զեկուցում, գուցե վատն են խորհրդականնե՞րը»։
Ինձ չի հետաքրքրում, թե ինչ հարցեր են տալու, որովհետև ես ո՛չ մի հարցի չեմ պատասխանելու, ո՛չ մի ցուցմունք չեմ տալու, ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ այդ նախադասություններն ինչ են նշանակում, ես ինքս ոչ մի ցուցմունք տալու առիթ կամ պատճառ չունեմ»,- այսօր Քննչական կոմիտե մտնելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը երեկ էր Քննչական կոմիտեից ստացել ծանուցագիր, որից պարզ էր դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել՝ որպես մեղադրյալ։
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մարտի 3-ին ընդունել է օրինագիծ ամերիկյան ընտրական համակարգի որոշ դույթների բարենորոգման մասին: Նախաձեռնության օգտին արտահայտվել է 220 կոնգրեսական, դեմ է քվեարկել 210-ը, հաղորդել է ստորին պալատի մամուլի ծառայությունը։
Այսօր Կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն տվեց պետական բյուջեում վերաբաշխում կատարելու նախագծին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ այս նախագծով առաջարկվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 մլն 228 հազար դրամ:
Այսօր Կառավարության նիստի ընթացքում 49 հարցից զեկուցվեց 4-ը: Երկուսը վերաբերում էին Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներում փոփոխություններ կատարելուն: Գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N1549-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցեց, որ նախագիծը վերաբերում է տուրիստական ոլորտի տրանսպորտային ընկերությունների վարկերի տոկոսների փոխհատուցմանը:
Այսօր գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 357-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշում, ըստ որի՝ նախատեսվում է պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունների առջև կանգնած տնտեսվարողների համար իրենց դիմումի հիման վրա Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառման շրջանակներում տրամադրված վարկերի մարման արտոնյալ 6-ամսյա ժամանակահատվածի սահմանում։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց.
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր Արցախի տարածքից հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտունու շրջանի Ննգի, Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան, Փառուխ, ինչպես նաև Մարտակերտի շրջանի հարակից գյուղերի մոտակայքում:
Նիկոլի ընտանեկան թերթն ու իշխանական շրջանակները պնդում էին, որ մարտի 4-ից գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դադարում է լինել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ Սակայն, երեկ էլ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքում, մինչ այդ իրավաբանները, նաեւ՝ Նախագահի աշխատակազմը հայտարարել էին, որ այդպես չէ։
Մարտի 4-ի առավոտյան առնվազն հազար զբոսաշրջիկների են տարահանել Հնդկաստանի Ագրա քաղաքում (Ութար Փրադեշի նահանգ) Թաջ Մահալ դամբարանի տարածքից պայթյունի սպառնալիքի պատճաով:
Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա հիվանդացության աճ։
Արցախի հարավային ուղղությամբ իրականացված որոնումներն արդյունք չեն տվել. զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
Կառավարության նիստը` ՈւՂԻՂ:
Հայաստանում մարտ 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 491 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 173 307-ի:
Վազգեն Մանուկյանը հրավիրվել է ՔԿ՝ հարցաքննության. ՈՒՂԻՂ:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասի (Կիպրոս, ԵԺԿ) կողմից Եվրոպական հանձնաժողովին ուղղված հրատապ հարցադրմանն ի պատասխան՝ Բարձր ներկայացուցիչ / փոխնախագահ Ժոզեպ Բորելը եվրահանձնաժողովի անունից դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը:
«Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է պետական ավելի վաղ արված իր կոչին, որում առաջարկվում էր պետական ամառանոցները հատկացնել պատերազմի մասնակիցներին՝ նրանց համար այնտեղ վերականգնողական կենտրոն հիմնելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այն, որ առողջական խնդիրներ ունեցող պացիենտին երկու օր շարունակ բժիշկների փոխարեն այցելում էին Նիկոլ Փաշինյանը, Գագիկ Ծառուկյանը, Էդմոն Մարուքյանը ու չգիտենք, թե նաև ովքեր, արդեն պետք էր կռահել, թե ինչ «հիվանդ» է նա։
Եմենցի խռովարարների «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) մարտի 4-ի առավոտյան հարված է հասցրել Ջիդդայում Saudi Aramco նաթընկերության օբյեկտին: Այդ մասին, ինչպես հաղորդել է Al Masirah հեռուստաալիքը, հայտարարել է խռովարարների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան:
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
«Փաստ» թերթը գրում է. «Ուինստոն Չերչիլն ասում էր. «Ցանկացած ազգին տիրելու համար անհրաժեշտ են լինելու փոքրաթիվ դավաճաններ և մեծաթիվ հիմարներ»։
Մենք Դավթյանին հարցրինք՝ ստացե՞լ է նման առաջարկ։ «Ես տեղյակ չեմ»։ Ձեզ առաջարկ արե՞լ են, թե՞ ոչ։ «Ես ոչ մի բանից տեղյակ չեմ»։ Եթե անեն, կընդունե՞ք։ «Չեմ ուզում ոչ մի մեկնաբանություն տալ»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն չէ խորհրդարանական համակարգից կիսանախագահականին վերադառնալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերի ներհայաստանյան քաղաքական զարգացումները գնալով ավելի ինտրիգային բնույթ են ստանում, ու ցանկացած պահի հնարավոր է որոշակի հանգուցալուծում։ Այս ֆոնին բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում նաեւ աշխարհաքաղաքական կոնտեքստում։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում իշխանությունը հընթացս քննարկում է ԳՇ պետի հավանական թեկնածուների հարցը։ Ճիշտ է՝ գլխավոր շտաբից ուղիղ տեքստով հասկացնում են, որ հույս չունենաք, թե Գասպարյանը կհեռանա, սակայն իշխանությունը փնտրտուքի մեջ է։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։
Մարտի 4-ին, ժամը 03։19-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սավոյան փողոցի թիվ 5 հասցեի 2-րդ հարկի աշխատասենյակներից մեկում ծուխ է նկատվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը: