Մենք մեր հույսը նախևառաջ պետք է դնենք մեր պայքարի վրա, մեր վճռականության, անկոտրունության: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի պահվածքին՝ ՀՀ զինված ուժերի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Թուրք-ֆրանսիական ճգնաժամից 5 ամիս անց՝ մարտի 2-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով առաջին անգամ հանդիպում են անցկացրել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
168.am-ի աղբյուրների հավաստմամբ՝ վաղը՝ մարտի 4-ին, Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ։
«Նա ունի որոշակի խարիզմա, նրա խոսքը լայն զանգվածների համար ընկալելի է։ Բայց տարիներ շարունակ ինքն իրեն անընդհատ կրկնում է և արդեն մարդկանց վրա չունի այն ազդեցությունը, ինչ առաջ ուներ»:
Կցանկանայի պարզել, թե ի՞նչ կապ ունի ռուսական զենքն այն փաստի հետ, որ Շուշի քաղաքը, որը ես հիանալի կերպով պատկերացնում եմ, բազմաթիվ անգամներ եմ եղել ԼՂ-ում, սկզբունքորեն ուղիղ շտուրմի համար անհասանելի, երեք կողմերից ժայռային լեռնային հատված, ինչպե՞ս կարող էր նման անտաղանդ կերպով կորսվել՝ առանց պայքարի։
«Իսկ անցած շաբաթ բանակի կողմից վարչապետին ուղղված հրաժարականի կոչը, իրականում սպասելի վերջնարդյունքի դրսևորում էր: Իսկ երեկ ցուցարարները ներխուժել էին կառավարության շենք, որպեսզի ստիպեն Փաշինյանին հրաժարական տալ»,- ասել է Բահչելին։
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը դժգոհություն է հայտնել իր վերականգնման աշխատանքների վրա ուշադրության պակասի կապակցությամբ:
«Երկրորդ հենարանը ուժային կառույցներն էին, ուժային կառույցների ողնաշարը բանակն է, եթե բանակը մի կողմում է, մյուս ուժային կառույցները այս կամ այն ձևով անցնում են այն կողմ, այս ռազմական վիճակի ժամանակ չեն կարող թպրտալ, և բանակը կանգնեց ժողովրդի կողքին: Բանակը ասաց, որ մեր անվտանգության խոչընդոտը, թշնամին Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա»,- ասաց նա:
Ըստ ԲՏ նախարար Հակոբ Արշակյանի, չնայած Աբու Դաբիում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսին հայկական ցուցանշումներն այդպես էլ տեղ չեն հասել, բայց իրենց տաղավարը եղել է ամենասիրուններից մեկը։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անդրադարձավ նախօրեին Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկ շրջանում տեղի ունեցած ողբերգական ելքով միջադեպին, որի հետևանքով հայ ՌԴ քաղաքացի է սպանվել։ Զատուլինը վստահեցրեց, որ ազգամիջյան բախումներ Ռուսաստանում թույլ չեն տրվի։ Նա նշեց, որ ակումբում միջադեպը կենցաղային հողի վրա է տեղի ունեցել և ընդգծված հայ-ադրբեջանական հակամարտության բնույթ չի կրում։
«Մենք մնալու ենք օրենքի շրջանակներում, հանրային ճնշումը շատացնելու ենք և հասնելու ենք մեր նպատակների իրագործմանը»,- Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա անթույլատրելի համարեց ոստիկանության կողմից ուժի սպառնալիք ցուցադրելը, քանի որ հանրահավաքում խաղաղ ցուցարարներ են:
«Զգո՞ւմ եք՝ ինչ խելագարանոց են սարքել մեր երկիրը, որ այստեղ հավաքվել ենք, որպեսզի մի բան լինի՝ ՀՀ նախագահը շարժվի օրենքով, այսինքն՝ իր պարտականությունը կատարի»,- ԱԺ դիմաց հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Գործողությունն այստեղ ներկա լինելն է. ունենք աներես իշխանություն, պետք չէ հիասթափվել. Լևոն Քոչարյան։
Ժողովրդի» վարչապետն ԱԺ է գնում հարյուրավոր թիկնապահներով, ոստիկաններով, հատուկ ջոկատայիններով, դիպուկահարներով շրջապատված և այս ամենին գումարած լուսաձայնային նռնակներն էլ հետը…
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ 2021-ի փետրվարի 20-ին անկախ ՀՀ-ի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որով Վազգեն Մանուկյանին մեղադրյալ է դարձրել մի շատ հայտնի հոդվածով՝ «այն կոչվում է 300.1 հոդված»:
Հայաստանի շախմատի առաջնությունների հաղթողները և մրցանակակիրները պարգևատրվեցին:
Նրանք կեօրից նստել են շենքի մուտքի մոտ՝ հստակ պատասխան պահանջելով, թե երբ են իրենց որդիները վերադարձվելու:
«Պարոն Փաշինյանի ստեղծած քաոսից ելքերը շատ տարբեր կարող են լինել, և երևակայությունը կարող է տարբեր սցենարներ ուրվագծել»:
Բաղրամյան պողոտայում հազարավոր հայրենակիցների հետ ենք։
Մարտի 3-ին, ժամը 15:59-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենան միակողմանի ընկել է դիտահորը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դիլիջանում մի խումբ քաղաքացիներ փակել են փողոցները՝ ի նշան համերաշխության Բաղրամյան պողոտայի հանրահավաքի:
«Օրեր առաջ մենք խոստացանք, որ Բաղրամյան պողոտան դառնալու է մեր պայքարի հրապարակ, և մենք լինելու ենք այստեղ այնքան ժամանակ, քանի հաղթական ավարտի չենք հասցրել մեր արդար գործը»,- ընդդիմության հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
ԱԺ այսօրվա նիստում պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը հյուրընկալել է ինչ-որ քաղաքական պաշտոնյայի:
Մարտի 1-ին Հանրապետության հրապարակում միտինգային ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը, հերթական անգամ հիշեց ՀՀ սահմանադրության 14-րդ հոդվածի, այսպես ասած, իրեն ձեռնտու կետը՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն:
168.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը մեքենայով մոտենում կառավարական ամառանոցների տարածքին, որը ևս ներսից ու դրսից շրջապատված է մեծաքանակ ոստիկանական ուժերով:
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ կոչ հասցեագրեց երկրապահ այն բոլոր տղաներին, ովքեր վաստակել են առաջին պատերազմի հաղթանակը, երկրորդ պատերազմի հաղթանակը, սակայն, ցավոք սրտի, այսօր տրվել են ստի իշխանությանը:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Խորհրդարանում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները, բացի Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա են:
Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տուն՝ ներկա գտնվելու այնտեղ կազմակերպված մրցաշարին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: