Ով է կազմակերպել ԲԴԽ նախագահին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ իմքայլականների երեկվա արշավը, ըստ որոշ տեղեկությունների, կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը՝ ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանի հրամանատարությամբ։

Նախօրեին, երբ հայտնի է դարձել, որ Վարդազարյանն է ներկայացնելու վճռաբեկ դատարանի թափուր պաշտոնների թեկնածուներին, Փաշինյանը աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի միջոցով կազմակերպել է Վարդազարյանին «պատերին ծեփելու, ասֆալտին փռելու» օպերացիան։

Պատգամավորների ելույթների տեքստերն էլ գրվել կամ խմբագրվել են անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի կողմից, ով հանդիպել է մի խումբ իմքայլականների հետ ու նրանց մինի-դասախոսություն կարդացել։ Ի դեպ, Փաշինյանը Ջհանգիրյանին գործուղել է ԲԴԽ՝ դատական համակարգն իր ձեռքը վերցնելու եւ ԲԴԽ նախագահ դառնալու ծրագրով»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031