Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջաններում թուրքական զինված ուժերի հնարավոր հարձակման վտանգի տակ գտնվող գյուղերի բնակիչները սկսել են լքել իրենց տները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիստի ավարտին ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նաև 2022թ. աշխատանքային պլանը:
Օտարերկրյա քաղաքացիների կողմից այս պահանջները չկատարելու դեպքում նրանց ժամանակավոր կեցության ժամկետը Ռուսաստանի Դաշնությունում կրճատվում է:
Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:
«Քովիդի դրական արդյունքի դեպքում անթույլատրելի է ինքնուրույն դեղորայքի կիրառումը: Դեղորայքը պետք է նշանակվի միմիայն բժշկի կողմից, եթե հոսպիտալացված չէ հիվանդը, ապա տեղամասային բժշկի կողմից: Ինքնաբուժությամբ զբաղվել՝ հակաբիոտիկներով, վիտամիններով և դեքսամետազոններով, անթույլատրելի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Դեղագործության կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարթա Սիմոնյանը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղի կսպասարկեն իսպանացի մրցավարները:
09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով։ Բանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հաճախորդներին գրավադնել ոսկի Բանկի 67 մասնաճյուղերում և ստանալ ՀՀ դրամով վարկ՝ ցածր փաստացի տոկոսադրույքով:
Նախատեսվում է վերականգնել Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի հեթանոսական շրջանի «Զաքարի բերդ» հուշարձանը, որը պատմական ամենայուրատիպ հուշարձաններից է և կառուցվել է Ք.ա. 1-ից Ք.հ. 1-ին դարերին:
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Ոստիկանության Կենտրոնական բաժնում նախապատրաստվում են նյութեր։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է նախապատրաստվել Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի դեմ առաջիկա հանդիպումներին: Ինչպես հայտնում է ՀՖՖ-ն, թիմին են միացել ազգային ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև Անդրե Չալըշըրը, Լուկաս Սելարայանը, Սարգիս Ադամյանը:
Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է առանց առարկությունների: Oրինագծի հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին։
Կոնվերս Բանկում ամփոփել են Վիզա քարտապանների համար անցկացված ակցիայի արդյունքները: Ուրախ եւ անմիջական միջավայրում ակցիայի հաղթողներին է հանձնվել 50 ոսկու ստանդարտացված ձուլակտոր:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է Թուրքիայի և Ադրբեջանի առաջարկով Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հարթակի ստեղծման վերաբերյալ հարցին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ մեր երկրում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը փախստականների խնդրի հետ կապված բանավեճի է բռնվել հոլանդացի լրագրող Ինգեբորգ Բյուգելի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում օրենքով իրենց վերապահված գործառույթների իրականացման արդյունքում ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ պետական տարբեր իրավասու մարմիններին փոխանցվել է 772 նյութ կամ սկզբնական տեղեկատվություն՝ օրենքով սահմանված կարգով դրանց հետագա ընթացքը որոշելու համար, որոնց հիման վրա նշված մարմիններում հարուցվել է 217 քրեական գործ։
Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով:
Ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում փխրուն հրադադարի հաստատումից հետո անցել է մեկ տարի։ Այդ ընթացքում ամենօրյա ռեժիմով Արցախի իշխանությունները, ՀՀ ու Սփյուռքի աջակցությամբ և ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ, ջանում են լուծել պատերազմի հետևանք հանդիսացող տարաբնույթ խնդիրները` ռազմա-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այլն։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում մեղսակիցները չեն կարող քննել տեղի ունեցած հանցագործությունը։
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կալանավորումը կազդի երկրի իմիջի վրա, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այդ մասին հաղորդում է Լեհական ռադիոն՝ վկայակոչելով Վարշավայի նախագահական պալատի աղբյուրի:
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նոյեմբերի 10-ին պաշտոնաթողության դիմում կտա խորհրդարանի խոսնակին: Այդ մասին հաղորդվում է թագավորոթյան օրենսդիր մարմնի՝ հրապարակված մամուլի տեղեկագրում:
Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես ասվում է, որ այլեւս խոսք չի կարող գնալ քրեական գործի քննության օբյեկտիվության մասին եւ որ քննության կարեւորագույն նպատակն է Դավիթ Տոնոյանին մինչդատական վարույթի ողջ ընթացքում պահել կալանքի տակ: Հայտարարության մեջ ասվում է․
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ՝ բացարձակ սուտ է։
Րոպեներ առաջ Զառա Ղազարյան անունով օգտատերը սոցիալական ցանցերի իր էջերում՝ Ֆեյսբուքում և Ինստագրամում, մի տեսանյութ էր տեղադրել, որում մի տղամարդ ամենալկտի հայհոյանքներ տեղալով՝ բռնության էր ենթարկում ինչ-որ կնոջ՝ մարդաշատ վայրում:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խիստ զարմանալի բնորոշեց ԵԽԽՎ մոնիտորինգի գծով համազեկուցողների հայտարարությունը, որտեղ նրանք նշել են, որ Հայաստանն ընտրությունների միջոցով և պատերազմից հետո քաղաքական ճգնաժամից դուրս է եկել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը, խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ ակնհայտ է Դոնբասում էսկալացման դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը։
Այսօր չորեքշաբթի է, սակայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) պաշտոնական կայքում դեռևս չկա ոչ մի հիշատակություն, հաղորդագրություն, հայտարարություն այն մասին, թե, ի վերջո, ի՞նչ որոշեց ԿԿՀ-ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումի առնչությամբ: