Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը պաշտոնաթող կլինի
Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը նոյեմբերի 10-ին պաշտոնաթողության դիմում կտա խորհրդարանի խոսնակին: Այդ մասին հաղորդվում է թագավորոթյան օրենսդիր մարմնի՝ հրապարակված մամուլի տեղեկագրում:
«Վարչապետ Ստեֆան Լյովենը վարչապետի պաշտոնից ազատվելու մասին՝ իր խնդրագիրը կներկայացնի խոսնակ (Անդրեաս Նոռլենին) այսօր՝ չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 10-ին,- պարզաբանվում է հաղորդագրության մեջ:- Խոսնակը վարչապետին կընդունի 12:30-ին (Երեւանի ժամանակով 15:30-ին):
Հանդիպումը տեղի կունենա խոսնակի առանձնասենյակում»: Երբ Նոռլենն ընդունի դիմումը, նա միաժամանակ Լյովենին կխնդրի գլխավորել անցումային կառավարությունը:
Դրանից հետո խոսնակը կնախապատրաստի առաջարկություն նոր վարչապետի թեկնածության մասին խորհրդարանում քվեարկելու համար, նշված է մամուլի տեղեկագրում: Օգոստոսի 22-ին վարչապետ եւ Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության (ՇՍԴԱԿ) առաջնորդ Ստեֆան Լյովենը հայտարարել է իր պաշտոնաթողության մասին:
ՇՍԴԱԿ-ի համագումարը նոյեմբերի 4-ն ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնին ընտրել է կուսակցության նոր առաջնորդ Լյովենի փոխարեն:
Այն բանից հետո, երբ վարչապետը խորհրդարանի խոսնակին տա պաշտոնաթողության դիմումը, Նոռլենը բանակցություներ կվարի խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու համար, թե Ռիքստագն Անդերսոնին կընդունի արդյոք որպես նոր վարչապետ: Նա կարող է դառնալ Շվեդիայում առաջին կինն այդ պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: