Բաժիններ՝

«Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին»․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խորին շնորհակալություն է հայտնում իր սիրելի մայրիկի՝ Նորա Սարգսյանի մահվան կապակցությամբ իրեն և իր ընտանիքի անդամներին, հարազատներին ու մերձավորներին հղված ցավակցությունների, անդառնալի կորստյան դժվարին պահին վշտակցության ու մխիթարության, Նորա մայրիկի հիշատակին ուղղված բազմաթիվ ջերմ, սրտաբուխ ու անկեղծ խոսքերի և աղոթքների համար:

Նախագահ Սարգսյանը բարեմաղթում է, որ Աստված պահապան լինի բոլորի ընտանիքներին, առողջություն և երկար տարիների կյանք տա բոլոր ծնողներին և նրանց զավակներին:

ՀՀ երրորդ նախագահին անցած երկու օրերին խորին վշտակցություն և զորակցություն են հայտնել բազմահազար մեր հայրենակիցներ Հայաստանից, Արցախից և արտերկրից՝ պաշտոնատար անձինք, հոգևորականության, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, Նորա մայրիկի օջախում երբևէ հյուրընկալության արժանացած բազմաթիվ մարդիկ:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930