ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խենթանոց։ Հերիք չէ պատերազմ ու պարտություն բերելուց հետո ուժ չգտան, համարձակություն չգտան հրաժարական տալ, դեռ մի բան էլ 54 տոկոս, 54 տոկոս ասելով փորձում են պարտության մեղավորներ նշանակել, սպառնում են քրեական նոր գործերով, կրկին մարտի մեկ ու հոկտեմբերի 27 են ասում։ Չէ, սա իրոք խենթանոց է։ Չմոռանամ՝ տղերք, որքան էլ վախից գոռաք, սպառնաք, արդարադատությունից չեք խուսափելու ոչ այստեղ, ոչ այնտեղ։
Պետության և գիտնականի միջև կապ չկա. Հռիփսիմե Մկրտչյան
Գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը Հոգաբարձուների խորհրդին հանձնելը խնդրահարույց է. Արթուր Իշխանյան
Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները նոյեմբերի 10-ին կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ Ֆումիո Կիսիդային վերընտրել են երկրի վարչապետի պաշտոնում: Քվեարկությունը հեռարձակվել է խորհրդարանի կայքում:
Այս տարվա ապրիլից ՀՀ ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 12-ին Փարիզում կայանալիք Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում կունենան: Ֆրանսիայի ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցելու են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները:
Գիտնականները՝ Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի մասին
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի գործընկերոջ հարցնում եմ՝ ինչո՞ւ իրենց երկիրը շնորհավորեց Ադրբեջանին նոյեմբերի 9-ի կապակցությամբ: Ասում է, «որովհետև Ադրբեջանի ԱԳՆ-ն խնդրել է, որ շնորհավորենք, իսկ ձեր ԱԳՆ-ն չի խնդրել, որ չշնորհավորենք: Նաև ձեր ԱԳՆ-ն երբեք չէր ասել, որ իր համար խնդրահարույց կլինի, եթե մեր դեսպանը գնա Շուշի»։
Համաձայն պատվաստանյութերի ստուգման VisaGuide.World հարթակի տվյալների, որը հնարավորություն է տալիս ճամփորդող անձանց ստուգել պատվաստանյութի վավերականությունը որևէ երկրում, Եվրամիության և Շենգեն գոտում գտնող հետևյալ երկրները ընդունում են չինական «Սինոֆարմ» պատվաստանյութը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր ի թիվս այլ հարցերի՝ պետք է քննարկման դրվեր «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը՝ խորհրդարանի ընդլայնված նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ, սակայն հարցի քննարկումը հետաձգվեց մինչև երկու ամիս ժամկետով:
Մեկ օրում կատարվել է 10․052 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 220․2322 -ի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Ասիա – խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) էկոնոմիկաների նախարարները գագաթնաժողովի նախաշեմին անցկացված հանդիպմանը համաձայնության են եկել տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետեւանքների հաղթահաման համատեղ ջանքերի շուրջը: Նոյեմբերի 10-ին այդ մասին ասված է այն հայտարարության մեջ, որը տարածել են ԱԽՏՀ-ի համաժողովի կազմակերպիչները։
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա:
Այսօր արդեն նոյեմբերի 10-ն է։ Կապիտուլյացիայից մեկ տարի ու մեկ օր է անցել։ Ես գիտեմ, որ ցավը շատ մեծ է։ Ես գիտեմ, որ այդ ցավը սրտներումս պահած ենք միշտ ապրելու։
Խուզարկություն` Ֆիզգորոդոկի բնակչի տանը. ՈՒՂԻՂ։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է հայկական եռագույնով՝ որպես խորհրդանշական քայլ 44-օրյա արցախյան պատերազմի հրադադարի առաջին տարելիցի կապակցությամբ` ի հիշատակ զոհվածների և ի համերաշխություն Ադրբեջանում դեռևս գերության մեջ գտնվող հայ ռազմագերիների:
Պաշտպանության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի պաշտոնավարման օրերը հաշված են:
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է առանց առարկությունների։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ:
Այդ ընթացքում, երբ ռազմական հետաքրքրությունից ելնելով գնացել էինք այդ կողմ, որտեղ թշնամին էր՝ մեզ վրա ոչ ոք չկրակեց, քանի որ կոնկրետ այդ օրը թշնամին ջախջախված էր և թշնամու նոր զորք դեռ չէր առաջացել այդ հատված։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։
Ֆրանսիացի երգիչ, դերասան և պրոդյուսեր Դևիդ Սերերոն ելույթ կունենա Երևանում:
Նշված պայմանագրերի շրջանակներում հիմնադրամի տնօրենի ամուսնու և նրան պատկանող ընկերության կողմից փաստացի ծառայություններ մատուցված չլինելու, իսկ առաջին ընկերության կողմից ծառայությունները ոչ ամբողջ ծավալով մատուցած լինելու պայմաններում հիմնադրամի ֆինանսական միջոցներից 2016-2021 թվականների ընթացքում ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել և այդ կերպ հափշտակվել է շուրջ 8 միլիոն դրամ։
Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 6021-ով: Մահացել է 75 մարդ։
«Հայազգի լեգենդար վիզուալ էսսեիստ» ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի եվրոպական պրեմիերան տեղի կունենա փաստավավերագրական կինոյի աշխարհի ամենահեղինակավոր IDFA փառատոնում, որը կանցկացվի նոյեմբերի 17-28-ը Ամստերդամում:
Թբիլիսիում եւ Մառնեուլում իրականացված հատուկ գործողության ընթացքում երկու մարդ է ձերբակալվել անօրինականորեն թմրանյութեր ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Այդ մասին հաղորդել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:
Բանջարեղենը շարել կաղապարի մեջ, վրան լցնել համեմունքները, ավելացնել ձիթայուղը և 20 րոպե դնել ջեռոցը:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 32-ամյա բնակիչը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ողղակի դիտավորությամբ, ձեռք բերելով քաղաքացիների վստահությունը, տիրացել է վերջիններիս «Իդրամ» դրամապանակների տվյալներին, դրա միջոցով կնքել է առցանց վարկային պայմանագրեր և հափշտակել վարկային պայմանագրով տրամադրված դրամական միջոցները՝ պատճառելով գույքային վնաս: