Սահակաշվիլիի ձերբակալությունը կազդի Վրաստանի իմիջի վրա. Լեհաստանի նախագահ
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կալանավորումը կազդի երկրի իմիջի վրա, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան: Այդ մասին հաղորդում է Լեհական ռադիոն՝ վկայակոչելով Վարշավայի նախագահական պալատի աղբյուրի:
Այս հայտարարությունը Դուդան արել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Լեհական պետության ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ Լեհաստանը Սահակաշվիլիին ընդունում է որպես Լեխ Կաչինսկու ընկեր, եւ խնդրել էմիջոցներ ձեռնարկել նախկին նախագահի գործը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգները կոչ է արել Վրաստանի կառավարությանը՝ Սահակաշվիլիին «արդարացի եւ արժանավայել» վերաբերվել:
Ինչպես նաեւ՝ անհապաղ քայլեր ձեռնարկել նախկին նախագահին հոգեբանական օգնություն ցուցաբերելու համար: Սահակաշվիլին գաղտնի կերպով անցել էր Վրաստանի սահմանը եւ հոկտեմբերի 1-ին` ձերբակալվել: Հայրենիքում նա հեռակա կարգով վեց տարվա բանտարկության էր դատապարտվել երկու քրեական գործերով:
Նրա դեմ եւս երեք գործեր, այդ թվում՝ սահմանի անօրինական հատման վերաբերյալ, գտնվում են քննման փուլում: Նախկին նախագահն իր նկատմամբ բոլոր մեղադրանքները համարում է կեղծ, իսկ իրեն՝ քաղաքական բանտարկյալ, հաղորդել է Sputnik-ը: