ՌԴ պաշտպանության նախարարությունն արձագանքել է Սև ծովում ԱՄՆ-ի զորավարժություններին
ՌԴ պաշտպանության նախարարությունը, խոսելով Սեւ ծովում ԱՄՆ-ի զորավարժությունների մասին, հայտարարել է, որ ակնհայտ է Դոնբասում էսկալացման դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը։
«Հաշվի առնելով այն, որ, բացի ամերիկյան ռազմածովային ուժերից, պլանավորվում է վարժանքներում տակտիկական, պարեկային եւ ռազմավարական օդուժի, ինչպես նաեւ Բուլղարիայի, Վրաստանի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի զորակազմերի գործարկում, ակնհայտ է հարավ-արեւելքում Կիեւի կողմից ուժային լուծում նախապատրաստելու դեպքում ռազմական գործողությունների ենթադրյալ թատերաբեմի ուսումնասիրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ նման գործողություններն ապակայունացնող գործոն են հանդիսանում Սեւծովյան տարածաշրջանում, «որոնց նպատակներից մեկը Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: