
Հայաստանը ներկայացնող մրցավարները և տեսուչները նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում

Հայ մրցավարները և տեսուչները նոյեմբերին նոր նշանակումներ են ստացել Եվրոպայում: Այս մասին գրում է ՀՖՖ-ն: Հենրիկ Նալբանդյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Սան Մարինո – Իսրայել հանդիպումը:
ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի՝ նոյեմբերի 11-ին կայանալիք Ռուսաստան-Կիպրոս հանդիպման մրցավարների տեսուչ:
ՀՖՖ մրցավարների տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը նշանակվել է Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 12-ին կայանալիք Շվեյցարիա – Մոլդովա հանդիպման մրցավարների տեսուչ:
Աշոտ Ղալթախչյանի գլխավորած մրցավարական անձնակազմը կսպասարկ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության՝ նոյեմբերի 16-ին կայանալիք Լիխտենշտեյն – Բելառուս հանդիպումը: