
Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունը:
Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:
Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.
Կանայք
Մելինե Մամիկոնյան-50կգ
Վարսիկ Գրիգորյան-54 կգ
Տղամարդիկ /մարզական սամբո/
Գրիգոր Մխիթարյան-58կգ
Մաքսիմ Մանուկյան-64կգ
Անդրանիկ Նաղդալյան-71 կգ
Արթուր Հակոբյան-79 կգ
Արսեն Ղազարյան-88կգ
Տղամարդիկ /մարտական սամբո/
Արմեն Մնացականյան-58կգ
Համլետ Սուքիասյան-64կգ
Մհեր Մերջանյան-71կգ
Կարեն Ավետիսյան-98կգ
Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակներ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000: