Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Լիտվայի Հանրապետության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է 27500 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:
«Հումքի առումով բացառություն ի սկզբանե արվել է, որը հիմա էլ է գործում. հումքը ներմուծվել է Թուրքիայից, և պետք է ասել, որ այդ երկրից ընդհանուր ներմուծման ծավալը նվազել է 70, բայց ոչ 100 տոկոսով»,- նշեց տնտեսագետը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ քիչ առաջ Արմեն Չարչյանը քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխվել է ՔԿՀ, ինչը փաստաբանի համար տարօրինակ է, քանի որ նրա առողջական վիճակը շարունակում էր մնալ նույնը։
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Ադրբեջանի դեմ կայանալիք խաղին:
Եղել եւ շարունակում եմ համոզված մնալ այն կարծիքին, որ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել այն պահից, երբ 95-96թթ. այս պրոֆեսիոնալ նենգադավ կեղծարարին գործիք դարձնելով, օրվա իշխանությունը աննախադեպ կեղծեց Հանրաքվեյի, ԱԺ եւ, առանձնապես, 96-ի նախագահական ընտրությունների արդյունքները։
Թշնամին այսօր կրակ է արձակել Կարմիր Շուկայի դիրքերի ուղղությամբ, քանի որ Կարմիր Շուկան դիրքերին շատ մոտ է, բնակիչներն այդ կրակոցները շատ մոտիկից են լսել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Ակբա բանկը, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ն ու «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերությունը գործարկել են «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 4-ին Ժ. Բ. Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգությամբ, որը բեմադրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։
Ուղիղ երկու շաբաթից՝ սեպտեմբերի 17-ին, կլրանա Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու 2 տարին։ Փոխգնդապետի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ եղբոր առողջական վիճակում որևէ դրական փոփոխություն չկա․
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
168.am-ը հանգամանորեն անդրադարձել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվող մրցույթին:
Սեպտեմբերի 3-ին Երևանում մահացել է հայ անվանի արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, գրաքննադատ և թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը (գրականագետ Էդվարդ Թոփչյանի որդին, գրականագետ, արվեստաբան ու հրապարակախոս Ստեփան Թոփչյանի եղբայրը, դերասանուհի, գրող Անահիտ Թոփչյանի ամուսինը, բանասեր, թարգմանիչ Արամ Թոփչյանի և դիրիժոր Էդվարդ Թոփչյանի հորեղբայրը)։
Սեպտեմբերի 3-ին Արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արցախյան երրորդ պատերազմում նահատակված՝ ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։
Գեղարքունիքի մարզի Կութ համայնքում այս պահին հարաբերական հանգիստ է, համենայնդեպս՝ թշնամին 2 օր է՝ չի կրակում։ Գյուղացիներից Զմրուխտ Գևորգյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ մարդիկ զբաղված են իրենց առօրյա գործերով։
Իսպանացի դիվանագետ Խավիեր Կոլոմինան նշանակվել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:
Երևանի «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել աշխարհի տարբեր մասերում նկարահանված ֆիլմեր, որոնք անդրադառնում են պատերազմներին՝ հանդիսատեսին օգնելով խորհել տարբեր իրողությունների շուրջ, իսկ միջազգային ճանաչում վայելող կինոգործիչները վարպետության դասեր կանցկացնեն Հայաստանում:
ԼՂՀ հռչակման հատկապես հոբելյանական տարեդարձերին տոնական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանից մեկնող պատվիրակության կազմը սովորաբար լինում էր ամենաբարձր մակարդակով: Այս անգամ, սակայն, պարզվեց, որ երկրի առաջին դեմքերը միաժամանակ որոշել են արձակուրդ գնալ, իսկ եթե արձակուրդում են, ապա Արցախի 30-ամյա հոբելյանին ներկա գտնվելը շատ «բարդ» կլիներ:
Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում։
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ սեպտեմբերի 4-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ժամանակավորապես այցելուներ չի ընդունի:
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած փոքրիկ արտադրամասում կարում են սրբիչներ, սպիտակեղեն, հագուստ, պայուսակներ և այլն։
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության համատեղ գործողությունները Աֆղանստանի նկատմամբ: Այդ մասին գրում է «Պառլամենտսկայա գազետա»-ն։
Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման:Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում:
«Նշում է հարաբերությունների կարգավորման մասին, ինչի մասին մենք էլ ենք բազմիցս խոսել, սակայն այստեղ ոչ թե կարգավորելն է կարևորը, այլ, թե ինչպես պետք է կարգավորվեն: Մյուս կողմից՝ Ռուսաստանը Ռուսաստան է. մե՛նք պետք է մեր շահերի մասին մտածենք, և ոչ թե՝ Ռուսաստանը»:
ՌԴ-ն «ճանաչել» է Արցախի անկախությունը. պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած հայտում նշված է․
Ադրբեջանն այսօր մեկ ժամ շարունակ կրակ է բացել Արցախի Հանրապետության Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին լուրը փոխանցել էր Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ճտպ․ բեռնատարը գլորվել է ձորը։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: