«Գետինը մտնեք ձեր՝ կա՛ ապագա-ով…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այո՛, կա՛ ապագա…
Ինչ-ինչ, բայց ողջունում եմ Կարեն Անդրեասյանի կեցվածքը՝ ԲԴԽ նախագահի պաշտոնը բռնազավթած, մեր նորագույն պատմության բացառիկ նենգ ու ընտրակեղծարար այս կերպարի նկատմամբ։

Եղել եւ շարունակում եմ համոզված մնալ այն կարծիքին, որ մեր պետության ողնաշարը սկսվեց սղոցվել այն պահից, երբ 95-96թթ. այս պրոֆեսիոնալ նենգադավ կեղծարարին գործիք դարձնելով, օրվա իշխանությունը աննախադեպ կեղծեց Հանրաքվեյի, ԱԺ եւ, առանձնապես, 96-ի նախագահական ընտրությունների արդյունքները։

Եվ, ստույգ իմանալով այս կերպարի ով եւ ինչպիսին լինելը (հրապարակավ տվել է այս ժամկետանց քծնողի իրական գնահատականը), վիժվածքը նրա գթությանն է հանձնել դատաիրավական ոլորտը։

Գետինը մտնեք ձեր՝ կա՛ ապագա-ով…

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930