Կուրցը և Մերկելը քննարկել են ընդհանուր մոտեցումներն Աֆղանստանի նկատմամբ
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Գերմանիայից իր պաշտոնակից Անգելա Մերկելի հետ քննարկել է Եվրամիության համատեղ գործողությունները Աֆղանստանի նկատմամբ: Այդ մասին գրում է «Պառլամենտսկայա գազետա»-ն։
Նա հայտարարել է հանրապետությունում միգրացիոն խնդրի լուծման նկատմամբ ընդհանուր մոտեցում մշակելու անհրաժեշտության մասին:
Կուրցը պատմել է, որ այդ նպատակների համար Ավստրիան հատկացրել է 18 միլիոն եվրո:
Կանցլերն ակնկալում է Աֆղանստանի հետ հարեւան երկրների օգնությունը: «Միեւնույն ժամանակ մենք, ինչպես Եվրոպան, պետք է հարկ եղած ձեւով պաշտպանենք մեր արտաքին սահմանները եւ համատեղ, միասնական ուժով պայքարենք անօրինական միգրացիայի դեմ»,-հայտարարել է Կուրցը:
Մերկելն իր հերթին նշել է, որ Գերմանիան բանակցություններ է վարում եվրոպական գործընկերների հետ՝ Քաբուլի հետ կանոնավոր շփումներ հաստատելու նպատակով:
«Թալիբան»-ը վերահսկողություն է հաստատել Աֆղանստանի գրեթե ամբողջ տարածքի նկատմամբ: Միակ չվերահսկվող նահանգը թալիբների համար մնում է Փանջշերը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել է, որ Աֆղանստանի դեսպանը բացահայտել է երկրից նախկին նախագահ Ղանիի փախուստի մանրամասները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: