Բաժիններ՝

Մեղրի-Երևան ավտոճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդը մահացել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ճտպ․ բեռնատարը գլորվել է ձորը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 500 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս