Բաժիններ՝

Վրաստանի նախկին վարչապետը մեկնարկել է նախընտրական արշավը Թբիլիսիում

Նախկին վարչապետ, «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ եւ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան պաշտոնապես մեկնարկել է իր նախընտրական արշավը մայրաքաղաքում։

Ընտրողների հետ իր առաջին հանդիպումը Գախարիան անցկացրել է Իսանի շրջանում՝ «Վրաստանի համար» կուսակցությունից այս շրջանի մեծամասնական պատգամավորության թեկնածու Թաթա Խվեդելիանիի հետ միասին:

Գախարիան ընտրողներին պատմել է, թե իր համար որքան մեծ նշանակություն ունի Թբիլիսին, քաղաք, որտեղ նա ծնվել է, մեծացել եւ կրթություն է ստացել:

«Ինչի մասին մենք խոսենք, այն էլ անելու ենք: Մենք սուտ խոստումներ չենք տալիս մարդկանց, դրանով իսկ մենք չենք անարգում ո՛չ մեզ, ո՛չ մյուսներին: Եթե կա մի բան, ինչը չի կարող արվել, մենք այդպես էլ կասենք, որ որ դա չի կարող արվել: Դուք ինձ գիտեք. ես շատ սխալներ եմ թույլ տվել, բայց նաեւ շատ բան եմ արել: Ինչ ասել եմ՝ այն է արել եմ, եւ ես գիտեի՝ ինչին ծառայել»,-հայտարարել է Գախարիան:

Նախկին վարչապետի խոսքով՝ իր կուսակցությունը գնում է ընտրությունների, որպեսզի երկրի քաղաքացիներին հնարավորություն տա արժանի ձեւով ապրել եւ արժանի ձեւով պահել իրենց ընտանիքները, իսկ դրա համար երկրի քաղաքականություն պետք է գան նոր մարդիկ:

«Այս երկրում ավելի կարեւոր ոչինչ չկա, քան բարեխղճությունն ու պրոֆեսիոնալիզմն են: Մենք հոգնել են տեսնել միեւնույն դեմքերը. մենք պետք է երիտասարդների համար ճանապարհ բացենք քաղաքականության մեջ»,-հայտարարել է Գախարիան:

Ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: 64 քաղաքների ու շրջանների բնակիչներ կընտրեն քաղաքապետեր եւ տեղական խորհրդակցական մարմինների (սակրեբուլո) պատգամավորներ:

«Վրաստանի համար» կուսակցությունը հարցումների մեծ մասի արդյունքներով երրորդ տեղն է զբաղեցնում վարկանիշում՝ «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից եւ «Միասնական ազգային շարժում» գլխավոր ընդդիմադիր ուժից հետո, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս