
ՌԴ-ն ճանաչե՞լ է Արցախի անկախությունը

ՌԴ-ն «ճանաչել» է Արցախի անկախությունը. պետական գնումների մասին կայքում՝ zakupki.gov.ru, երկրի պաշտպանության նախարարության ներկայացրած հայտում նշված է․
«Գնումների օբյեկտ
Ծառայությունների մատուցում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ՌԴ ՊՆ զինվորական ավանների զորանոցաբնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ուղղությամբ»:
Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում սա ադրբեջանցիների շրջանում դժգոհություն է առաջացրել, նրանք պահանջում են, որ այս հարցը Ադրբեջանի ԱԳՆ քննարկման առարկա դարձնի: