Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բեգլարյանն իր ուղերձում նշել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո հայ ժողովուրդը խնդիր ունի վերլուծելու անցյալի հաջողությունները, ձախողումները,նաև ընտրած ճանապարհի ճշմարտացիությունը:
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր բավարարեց Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի միջնորդությունը և կարճեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի՝ դատավոր Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդությունը:
Այսօր Արցախի Հանրապետությունը նշում է իր անկախության 30-ամյակը: Քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանն այսօր ասուլիսի ընթացքում կարծիք հայտնեց, որ հիմա էլ ունենք գրեթե նույն իրավիճակը, ինչ այն ժամանակ, երբ Արցախն անկախացավ:
Դավաճանված, բռնագրավված ու չգնահատված` Հայաստան աշխարհի դարպաս Արցախն այսօր ցավի եւ գերության մեջ է …Այս մասին ֆեյսբուքում գրել է երգիչ Անդրեն․
Սեպտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կհնչի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 12։32-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղում այրվում է անասնագոմ:
Վախճանվել է աշխարհահռչակ հույն կոմպոզիտոր Միկիս Թեոդորակիսը. նա 96 տարեկան էր:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին։
Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվեց Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի հարուցած կարգապահական վարույթի քննությունը:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանն Արագածոտնի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների Աշտարակի, Ապարանի, Գյումրու և Մարալիկի նստավայրերի ժամանակավոր պահման խցերի սանիտարահիգիենիկ վիճակի ու պահման պայմանների մշտադիտարկումից հետո վեր հանված խնդիրները և դրանց լուծման առաջարկներն ամփոփվել է վերլուծական տեղեկանքում և ուղարկել ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ:
Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։
3-րդ զորամիավորման ենթակա զորամասերի սպաները նոր ուսումնական տարում դպրոց են ուղեկցել իրենց զոհված ծառայակիցների երեխաներին:
Առողջապահական ապահովագրության (առողջապահական համապարփակ ծածկույթի) համար վճարելու պատրաստակամությունը գնահատելու նպատակով Հայաստանի ամերիկյան համալսարանի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնն իրականացրել է հանրային կարծիքի ուսումնասիրություն։
Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել է Ստեփանակերտի հուշահամալիրում Արցախի Հանրապետության ղեկավարության կողմից Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակին նվիրված ծաղկեպսակադրության արարողությանը։
«Թալիբան»-ը որոշել է ռազմական գործողություն սկսել Փանջշերում Դիմադրության ճակատի ուժերի դեմ:
Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի փաստաբանի ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
«Ուզում եմ, որ Արցախի և ողջ հայությունը գիտակցի, որ Արցախը ոչ միայն աշխարհագրական տարածք է, այլև գաղափարախոսություն, և առանց այդ գաղափարախոսության, կարծում եմ՝ հայ ժողովուրդն ապագա չունի»,- «Հայելի» ակումբում շնորհավորելով Արցախի անկախության 30-ամյակի առիթով՝ ասաց «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը:
Արցախում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սերբիա կատարած երկօրյա այցի շրջանակներում Սերբիայի իր պաշտոնակցի՝ Նիկոլա Սելակովիչի հետ պաշտոնապես կատարել է Նովի Պազար քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացումը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:
Զոհված զինվորների մի խումբ հարազատներ քարեր են նետել Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած ՔՊ-ական պատգամավորներին, որից հետո պատգամավորները հապճեպ կերպով փախուստի են դիմել Արցախի Հանրապետությունից: Այս մասին գրում է aparaj.am–ը։
Կառավարության շենքի դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել Քաշաթաղից տեղահանված բնակիչները, նրանք պահանջում են, որ կառավարությունը լուծի իրենց բնակարանային խնդիրները։
Այսօր Կառավարության նիստից հետո Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադարձավ ամիսներ առաջ Աբու Դաբիում տեղի ունեցած «IDEX-2021» միջազգային ցուցահանդեսին, որին Հայաստանը մասնակցել էր դատարկ տաղավարով, և ասաց, որ եղել է տեխնիկական խնդիր:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղի համար:
Սեպտեմբերի 1-ին ԱՀ «Հայ հեղափոխական դաշնակցություն»,«Արդարություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավորների հետ:
2021թ. սեպտեմբերի 1-ից Երևանում սկսել է գործել Կաթողիկէ Եկեղեցու Հռոմի Սուրբ Աթոռի պապական նվիրակության կամ դեսպանության գրասենյակը:
«Ուրեմն որոշում կա, տենց ա պետք, քաղաքական որոշում է կայացվել էդ ձևով անել, որևէ ուրիշ բաներ մի փնտրեք: Կարծում եմ, որ որևէ խնդիր չկա, ՀՀ իշխանությունը, կառավարությունը որոշել է այսօրվա հետ կապված միջոցառումներն այդ ձևով անել, կարծում եմ՝ պետք չէ ավելի մեծ պրոբլեմներ շինել»:
Տեսանյութում դպրոցական երեխանները ուզում են հայերին սպանել ու նրանց կոկորդը կտրել, իսկ Հայաստանը նման ադրբեջանցի մեծացող սերունդի հետ խաղաղություն են ուզում: