Շոգ Իտալիայում Պանցանելլա աղցանն ուտում են կեսօրին, որպեսզի զովանան։
Virgin Galactic ընկերությունն սկսում է տոմսեր վաճառել «տիեզերական զբոսաշրջիկներին». մեկ տեղի գինը մեկնարկում է 450 հազար դոլարից։
Երբ գնում եք գնումների, հիշեք այս ցուցակը: Վերը ներկայացված մթերքները հարուստ են վիտամիններով, հանքանյութերով և այլ օգտակար նյութերով, որոնք մեծ օգուտ կբերեն Ձեր օրգանիզմին:
Ուշ գիշեր է, պառկել եմ քնելու, բայց ֆեյսբուքյան անհանգիստ լրահոսից չեմ կարողանում կտրվել (ես մենակ չեմ այս գործում, գիտեմ, բայց ինձ անտանելի մենակ ու անօգնական եմ զգում)։ Վատ լուրեր, վատ լուրեր, վատ լուրեր… Անհանգստության ու ափսոսանքի այլևս անտանելի ալիքներ, որ գալիս ու ողողում են ամեն ինչ՝ հույսի համար որևէ տեղ չթողնելով։
Գնաճը Հայաստանում անցել է բոլոր թույլատրելի ու անթույլատրելի սահմանները, դատարկում է մարդկանց գրպանները, իսկ կառավարությունն իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ էլ չի եղել։ Չի էլ ուզում նկատել, թե ինչ է կատարվում սպառողական ապրանքների շուկաներում։
Տեսագրությունում պատկերված անձը կասկածվում է բնակարանային գողության մեջ։
Վահե Աթաբեկյանը կնքեց իր մահկանացուն Արցախում, այն Արցախում, որին մի ամբողջ կյանք էր նվիրել…
Կարիբյան Սենտ Վինսենտ եւ Գրենադիններ կղզի պետության իշխանությունները Բժիշկների հանձնարարականներով վարչապետ Ռալֆ Գոնսալվեսին, որն օգոստոսի 5-ին վիրավորվել է բողոքի ակցիաների ժամանակ, ուղակել են Բարբադոս բուժում անցնելու համար: Այդ մասին հայտնել է տեղական News784 նորությունների պորտալը։
Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։
2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, օրինակ՝ շաքարի և շաքարավազի գինն աճել է 39.4%-ով, ձվինը՝ 51.3%-ով: Մսամթերքի շուկայում ևս գնանկման դեպքեր չեն արձանագրվել: Ձկան և ծովամթերքի գներն աճել են 23.8%-ով, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7% գնաճ:
Տեղի ունեցավ մի բան, որը մենք չէինք կարող պատկերացնել մի քանի օր առաջ: Երեկոյան, երբ «Բարսելոնան» նոր պայմանագրի վերաբերյալ վերջին հանդիպումը պետք է անցկացներ Մեսսիի հոր հետ, պաշտոնական լուրը հասավ, որ Լեոն հեռանում է պայմանագիրը չերկարաձգելու պատճառով:
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ ՌԴ վերոնշյալ որոշմանը և ՌԴ հարավկովկասյան նոր քաղաքականությանը: Նա ասաց, որ ՌԴ ԱԳՆ որոշումը պետք է դիտարկել քաղաքական-իրավական հարթության մեջ, կան շատ նուրբ ու սկզբունքային հարցեր. Ռուսաստանը փորձում և ձգտում է գործել միայն իրավական շրջանակի սահմաններում, կա՞ նման իրավական փաստաթուղթ, որը կարգավորում է նման հարցը, ոչ, գոյություն չունի, իսկ հնարավո՞ր է նման փաստաթղթի ձևավորում, հնարավոր է:
ԱՄՆ-ի իշխանությունները Բրազիլիային առաջարկել են աջակցություն ՆԱՏՕ-ի գլոբալ գործընկերոջ կարգավիճակ ստանալու հարցում: Օգոստսի 5-ին այդ մասին հայտնել է Folha de S.Paulo թերթը՝ վկայակոչելով հարավամերիկյան հանրապետության պաշտպանության նախարարության աղբյուրներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Գործում է. «Դուք մեծամասնության մանդատ ունեք, ուստի համարձակ կարող եք ցանկացած ցավոտ հարց ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ լուծել՝ առանց խորհրդարանի կամ որևէ այլ պետական կառույցի, նույնիսկ հանրաքվեի միջամտության» սկզբունքը։
Լիտվան և Լեհաստանը հայտարարել են հակաբելառուսական պատժամիջոցներն ընդլայնելու անհրաժեշտության մասին՝ Մինսկի կողմից անօրինական միգրացիային նպաստելու պատճառով:
Մոսկվան գնահատում է Թուրքիայի դիրքորոշումը C-400 զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) գնելու վերաբերյալ, լուրջ ներուժ է տեսնում Անկարայի հետ համագործակցության զարգացման համար, պրոֆիլային գերատեսչությունները շփման մեջ են գտնվում այդ հարցի շուրջ:
Ձեր այս կեցվածքը հերթական ապացույցն է, որ կրում և կիսում եք մեծ դավադրության պատասխանատվությունը, ինչի արդյունքում ունենք բազմահազար զոհեր և կորուսյալ Հայրենիք…»
Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները:
Ի՞նչ անկեղծության և կառուցողականության մասին կարելի է խոսել նրանց հետ, ովքեր թաղված են ստի ու կեղծիքի մեջ։ Հենց այսօր, ձեր աչքի առաջ, կառուցողականությունից այդ խոսողները մերժեցին Արցախի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու մեր առաջարկը։ Եվ սա՝ այն դեպքում, որ այսօր ավելի քան երբևէ Արցախն ունի առանձնահատուկ ուշադրության և աջակցության կարիք։ Սա՞ է նրանց կառուցողականությունը։ Եվ հետո, ո՞ւմ հետ համագործակցենք, Արցախի 75 տոկոսը թուրքին հանձնած իշխանությա՞ն, 5000 լուսավոր տղերքին մատաղ արածների՞, 10 հազարից ավելի տղերքի հաշմանդամ ու տասնյակ-հազարավոր արցախցիների տնավեր դարձրածների՞, էլ չեմ խոսում Հայաստանի սահմանները թուրքի համար «проходной двор» դարձնելու մասին։
Բանակցությունների արդյունքում հաստատվել է նաև զորքերի պրակտիկ գործողությունների պլանը. մշակվել են որոշումներ համապարփակ աջակցության և կորոնավիրուսի տարածումը կանխելու պահանջներին համապատասխանության վերաբերյալ:
Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և նրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:
Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել է KXTV տեղական հեռուստաալիքը։
«Նախ ինձ համար անընդունելի է համապատասխան ճանապարհ անցած, համապատասխան փորձի, հմտությունների, ունակությունների, մարտական ճանապարհ անցած մարդկանց հենց այնպես ազատելը զինվորական ծառայությունից։ Իհարկե, Գրիշա Խաչատուրովի տեղը կգտնենք մարդ, կարծես թե նշանակվել է, բայց Գրիշա Խաչատուրով՝ իր ունակություններով, չե՛նք գտնի, և այդտեղ, իհարկե, միտումնավորություն կա․ որովհետև Գրիշա Խաչատուրովը հայտարարել էր, որ իր տարածքում ոչ մի թիզ հակառակորդին չի՛ հանձնվի»։
Վրաստանի առողջապահության նախարարությունում համաճարակաբանական իրադրության վատթարացումը եւ ախտահարման նոր դեպքերի ավելացումը կապում են ոչ թե զբոսաշրջության, այլ հարսանիքների, հոգեհացերի արարողությունների եւ հանձնարարականները չպահպանելու հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ անդրադառնալով տնտեսական միտումներին, շեշտեց՝ բարեկեցության հիմքը որակյալ աշխատանքն է, իսկ այդպիսի աշխատանք ցանկացած երկրում կազմակերպում է բացառապես կառավարությունը. «Այս առումով արդեն իսկ բավական էին անցյալ երեք տարիները, որ մենք ամրագրենք, որ այս մարդիկ ի զորու չեն այն իրականացնելու: Ոչ թե չեն ուզում, այլ՝ չեն կարող, քանի որ չեն տիրապետում պետության ղեկավարման ամենաէլեմենտար քայլերին»:
Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
Հայաստանի բռնցքամարտի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի կարծիքով, Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ մենամարտի ընթացքում Հովհաննես Բաչկովին չհաջողվեց 100 տոկոսով օգտագործել իր ուժերը: