
Հրդեհը Կալիֆոռնիայում ոչնչացրել է 150 տարվա պատմություն ունեցող քաղաքը

Կալիֆոռնիայի նահանգում մոլեգնող հրդեհը ոչնչացրել է Գրինվիլ փոքրիկ քաղաքը, որի պատմությունն սկսվում է «ոսկու տենդի» ժամանակներից: Այդ մասին հաղորդել է KXTV տեղական հեռուստաալիքը։
«Դիքսի» հրդեհը մինչեւ Գրինվիլ է հասել լույս օգոստոսի 5-ի գիշերը: «Քաղաքը ոչնչացվել է երկու ժամում»,-հեռուստաալիքին ասել էբնակչուհիներից մեկը: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը, ի թիվս այլ շինությունների քաղաքում այրվել են լցակայանը, բարը եւ հյուրանոցը: Գրինվիլ բնակավայրը հիմնվել է 19-րդ դարի կեսերին, երբ Կալիֆոռնիայում տեղի ունեցավ եկվորների հոսք, որոնք տարված էին «ոսկու տենդով»:
Քաղաքում մինչեւ այժմ մնացել են շենքեր, որոնք կառուցվել են ավելի քան հարյուր տարի առաջ: Վերջին մարդահամարի տվյալներով, քաղաքում բնակվել է1,1 հազար մարդ: Կալիֆոռնիայի անտառտնտեսության եւ հակահրդեհային պաշտպանության դեպարտամենտի տվյալներով՝ ներկայում «Դիքսի»-ի կրակն արդեն ընդգրկել է 278 հազար ակր (ավելի քան 112,5 հազար հեկտար) տարածք: Հրդեհը ոչնչացրել է 60-ից ավելի շինություններ եւ սպառնում է ավելի քան 12 հազարի: Արդեն հաջողվել է մարել դրա տարածքի 35 տոկոսը, հրդեհն ամբողջությամբ պլանավորվում է զսպել մինչեւ օգոստոսի 13-ը, ասվում է հայտարարության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին: