Օգոստոսի 5-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։
Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի և Մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի, իր խոսքով՝ «Իմ քայլը» հիմնադրամի լավ բարեկամի հետ:
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը Կառավարության հաստատմանն է ներկայացրել որոշման նախագիծ, ըստ որի՝ 3 միլիոն դրամով ավելացրել է իր ղեկավարած նախարարության բյուջեն՝ ներկայացուցչական ծախսեր կատարելու համար։
«Պատրաստ եմ զոհվել» բղավող Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պատերազմից հետո ոտքի չի դնում Արցախի հողի վրա
Նախ, երբ ես նշանակվեցի պետական նախարար, դեռևս հունիսին ընդհանուր կանոնը քննարկեցինք ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի հետ, և ես նրան ցուցում տվեցի, որ առնվազն մինչև նոյեմբերի 11-ը Վերածննդի հրապարակում որևէ համերգ չկազմակերպվի ու չթույլատրվի՝ անկախ դրա բնույթից, հեղինակից ու բովանդակությունից: Այդ որոշման նպատակն այն է, որ քանի դեռ 2020թ. պատերազմի զոհերի տարին չի լրացել, մենք խոշորամասշտաբ համերգային միջոցառումներ չպետք է կազմակերպենք՝ հաշվի առնելով հասարակության մեջ ընդունված բարոյական կանոններն ու արժեքները: Կարծում եմ՝ այդ առումով մեկ տարին ողջամիտ ժամկետ է հանրային նման միջոցառումների սահմանափակման համար:
Իրաքը դադարեցնում է դեպի Բելառուս բոլոր ուղևորափոխադրումները:
Երգիչ Անդրեն ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենալու օգոստոսի 8-ին, հերթական համերգ չէ… Այդ օրը հնչելու են միայն հոգեւոր ու հայրենասիրական երգեր` նվիրված ՄԵՐ Արցախին, արցախցու անկոտրում ոգուն, մեր Հերոսներին, նրանց, ովքեր անմահացան` հանուն Արցախի, որդեկորույս մայրերին…
Ադրբեջանական Azeri Light (CIF) ապրանքանիշի նավթի գինը համաշխարհային շուկայում ընկել է:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն օգոստոսի 7-ին հեռախոսազրույց են ունեցել:
Աշխարհի ֆուտբոլային առաջատար ակումբները կատաղի պայքար են սկսել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար: Այդ պայքարին միացել է նաև Կատարի «Ալ-Սադդ» ակումբը՝ «Բարսելոնայի» նախկին հարձակվողին առաջարկելով 1 մլրդ եվրո գումարով երեք տարվա պայմանագիր:
Այսօր, օգոստոսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։
Երգիչ Անդրեն ուղիղ եթերում անդրադարձել էր Ստեփանակերտում իր պաստառները պատռելու գործողություններին և որոշ պարզաբանումներ տվել։ Երգչի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում պատռում էին իր պաստառները, ու դրա մասին տեղեկություններն ու տեսանյութը արագ տարածվում էր համացանցում, ինքն Արցախում նկարահանումների էր: Նկարում էին «Արցախ, ցավդ տանեմ» երգի տեսահոլովակը, և միայն երեկոյան, երբ քաղաք է հասել՝ իմացել է կատարվածի մասին։
Մեր գյուղի պապիկներն ի՞նչ գործ ունեն էլեկտրոնային տաքսու հետ, եթե մի տեղ են ուզում գնալ: Օրինակ, «Yandex» տաքսին օրինավոր երկրներում չի աշխատում: Աշխատում է այն երկրներում, որտեղ տաքսու մասին օրենք չկա կամ կարելի է «փողով առնել» այդ օրենքը: Տերը Ստամբուլից է, հրեա, ինչո՞ւ չեն թողնում, որ Ստամբուլում էլ լինի: Դե թող ծառայություն մատուցի»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Սահակյանը՝ հավելելով, որ ժամանակին առաջարկել է առկա օրենքի որոշ թերություններ վերացնել, տաքսու լիցենզավորման գործընթացը սկսել ու աշխատել:
Փարիզում մեկնարկել է բողոքի ակցիա՝ ընդդեմ սանիտարական անցաթղթերի կիրառման:
Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը կլինի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և արդեն իսկ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը:
Օգոստոսի 5-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Գորիսի բաժնի ՊՊԾ ծառայողները Գորիս-Կապան ճանապարհի Կատարի տարածքում ծառայություն իրականացնելիս ստուգել են 46-ամյա տղամարդու վարած «ԳԱԶ 66-11» մեքենան։ Մեքենայի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խմ վառելափայտ՝ առանց համապատասխան փաստաթղթերի:
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ ՀՀ ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչությունում տեղի է ունեցել աշխատանքային հերթական հանդիպումը առաքանիների (էքսպրես-բեռների) փոխադրում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերն ու կարգավորման ուղիները քննարկելու նպատակով:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Նիկ Քարթերը դիմել է Աֆղանստանին սահմանակից երկրներին՝ կոչ անելով համագործակցել ահաբեկչության դեմ պայքարում:
ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Թրեյսի Լին իր արձակուրդներ անձնացնում է Սյունիքի մարզում։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ երկրում բռնկված հրդեհների հետ կապված իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի ունեցավ զորային հավաքների վաշտի զինծառայողների զինվորական երդման արարողությունը:
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հոկտեմբերի 24-ին կայանալիք նախագահական ընտրություններին առաջադրել է գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևի թեկնածությունը:
Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազմի հենց առաջին օրերին Արցախի հեռահաղորդակցության օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմի» կապը սկսեց խափանումներով աշխատել, մուտքային և ելքային զանգերի, հաղորդագրությունների և ինտերնետ-կապի հնարավորություն չկար։
Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Օգոստոսի 6-ին, ժամը 15.35-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Կիա» և «Ֆորդ» մակնիշի մեքենաներ, ինչից հետո «Կիան» առաջ ընթանալով՝ բախվել է «ԳԱԶ 2747»-ին. «Կիայի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ բողոքի ներկայացումից մեկ տարի հետո միայն Վճռաբեկ դատարանի որոշումն ունենալն ինչ-որ առումով համապատասխանում է այդ դատարանի գործունեության տրամաբանությանը, միևնության ժամանակ հստակ հասկանալի է, որ կոնկրետ գործով Վճռաբեկ դատարանի որոշումը որևէ իրավական հետևանք չի առաջացնում:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Առնվազն երկու ոստիկան և մեկ տղամարդ վնասվածքներ են ստացել Լոնդոնում դանակով հարձակման հետևանքով: