Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի 85-ամյա մի բնակիչ օգոստոսի 3-ին զանգել էր ոստիկանություն և հայտնել, որ իր բնակարանից գողացել են փող, տան սեփականության վկայականն ու ավանդի գրքույկները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 6-ին ժամը 09:00-18:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք գյուղերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Աշխարհի տարբեր երկրներում առկա են անկլավների վերաբերյալ խնդիրներ. այդպիսի երկրները հարյուրավոր են, օրինակ, Բելգիան Ֆրանսիայի հետ նման խնդիր ունի, Ֆրանսիան՝ Իսպանիայի հետ։ Այս ուզբեկատաջիկական խնդիրը ևս կապված է անկլավների հետ։ Անկալվների մասին միջազգային ուսմունքն ասում է՝ որպեսզի դրանք չլինեն խնդրի աղբյուր, այդ հարցը պետք է լուծել կա՛մ բարիդրացիական հարաբերություններով, ինչպես արել են Բելգիան և Նիդեռլանդները, կա՛մ անել փոխանակում՝ ապաանկլավացում, որ հարցը լուծվի։
Ավելի վաղ sputnik ռադիոն հաղորդել է որ Մակրոնը գնահատական է տվել սանիտարական անցագրերի դեմ հանդես եկողների գործողություններին:
«Դրան միտված ծրագրերը իրանական կողմում ևս կարևորվում են, քանի որ Սյունիքի տարածքով Իրանը փորձելու է ելք ստանալ դեպի հյուսիս, որը չի անցնելու որևէ թուրքական պետության սահմանով: Ինչու, քանի որ Թուրքիան ընդհանրապես վերջին տարիներին համարվում է Իրանի մրցակիցը տարածաշրջանում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 07.00-24.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի և Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:
Հաղորվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներա-սակրավորական խմբերը շարունակում են ականազերծման աշխատանքները տեղանքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Mercer Street»-ի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկումը տեղի կունենա օգոստոսի 6-ին փակ ձևաչափով:
Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունում նորընտիր նախագահ, ԻԻՀ 13-րդ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությունն էր: Հանդիսավոր արարողությանը ներկա էին 73 երկրի 115 բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետությունների ղեկավարներ, խորհրդարանների 20 խոսնակներ և 11 արտգործնախարարներ:
Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին հաղորդել է «France Info» ռադիոկայանը:
Վիկտոր Համբարձումյան 8/1 հասցեի բնակիչները բողոքում են՝ կոյուղաջրերը լցվում են բակ: Ասում են՝ դիմել են պատկան կառույցների, որոնք գալիս են, նայում, մի քիչ գործ անում, սակայն 2 օր անց նույն խնդիրն առաջանում է:
Օգոստոսի 5-ի առավոտյան հրդեհի հետեւանքով հինգ առեւտրական նավ է այրվել Իրանի Գանավե նավահանգստում (Բուշերի հարավային նավահանգիստ): Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքագլուխ Գոլամռըզա Մեհրջային:
«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութ ստանալուց հետո 42-րդ օրը կորոնավիրուսի նկատմամբ IgG հակամարմիններ են գտել պատվաստված կամավորների 79 տոկոսի մոտ: Այդ մասին գրում է «Իզվեստա» թերթը, վկայակոչելով պատրաստուկի կլինիկական փորձարկումների միջանկյալ արդյունքները։
Զինվորականները զույգերով սուզվում են ավելի քան 30 մետր խորությամբ: Հավելյալ ուշադրություն է դարձվում բուժօգնություն հատկացնելու գործողությունների մշակմանը:
«Կարծում եմ՝ որոշակի ընդվզում կլինի, բայց արդեն ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպես կձևավորվի հոգաբարձուների խորհուրդը: Այս պահին դեռ շատ անորոշ է, բայց նաև կարող ենք կանխատեսել, որ լինելու է որոշակի ընդդիմություն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:
Հեռուստաընկերությունը ստույգ տեղեկություն չունի, թե երբ և ինչպես ամերիկյան հետախուզությունը կարող էր օգտվել այդ տվյալներից, սակայն չի բացառում, որ դա տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում հետազոտությունների հետ կապված սերվերների կոտրման հետևանքով
Արթիկի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներն իրացրին օգոստոսի 2-ին: Արթիկ քաղաքում նրանք կանգնեցրին «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 27-ամյա վարորդին ու երեք ուղևորի՝ բոլորն էլ նախկինում դատված:
Նախատեսվում է նաև օտարերկրյա քաղաքացիների համար տեղեկատվության էլեկտրոնային կրիչով միասնական փաստաթուղթ ներդնել, որը թույլ կտա ապահովել օտարերկրացիների հարյուր տոկոսանոց նույնականացումը:
Շրջկենտրոն Մարտունիում և շրջանի մյուս բնակավայրերում շարունակվում են պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված բնակելի տների վերականգնման աշխատանքները:
Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող:
Գերագույն վիժվածքը, ով այսօր մեկնել է Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը, դահլիճում նստել է, թարգմանչական սարքերը հանել ու հեռախոս է քջջում։
Օնլայն տաքսի ծառայությունների գները, մոտ երկու ամիս է, բարձրացրել են. 1 կմ-ի համար մարդիկ նախկին 300-600 դրամի փոխարեն՝ ստիպված վճարում են 1000-1600 դրամ:
«Իրանի ժողովրդի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ համարվեն: Ցանկացած դիվանագիտական ծրագիր, որը կհանգեցնի այդ նպատակին, մեր կողմից աջակցություն կստանա», – նախագահի խոսքերը մեջբերում է ISNA գործակալությունը:
Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր, օգոստոսի 5-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:
Մասնավորապես, իր ելույթում պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հրամայել է անմիջապես կրակ բացել և ցանկացած միջոցով ոչնչացնել ադրբեջանցի այն զինվորականներին, որոնք կփորձեն հատել Հայաստանի սահմանը։ Ընդ որում, նաև նախազգուշացրել է, որ այն հրամանատարները, ում վերահսկողության տակ գտնվող տարածքում ադրբեջանցիները թեկուզ մեկ սանտիմետր առաջ կգան՝ շատ խիստ պատժվելու են։
1 օրում ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
Սիրիական ավիաընկերությունը կվերականգնի Հալեպ-Երևան շաբաթական թռիչքը: «Ajnehat al-Sham» ավիաընկերությունը հայտարարել է Հալեպ-Երևան-Հալեպ ուղղությամբ շաբաթական թռիչքը վերականգնելու մասին:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երդում է տվել դատական իշխանության ղեկավարի և արարողությանը մասնակից պաշտոնատար անձանց ներկայությամբ: