Օգոստոսի 4-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկված միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություն ստացան, որ Ավան-Առինջում բնակվող 32-ամյա մի տղամարդ ապօրինի զենք ունի։
Սպագետին եփել, քամել և վերադարձնել կաթսայի մեջ: Ավելացնել սոուսը և կտրատված մաղադանոսը: Դնել կրակի վրա մի քանի րոպե, որպեսզի սպագետին ներծծվի սոուսով: Մատուցել քերած պարմեզանով:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 200,2 միլիոնը, հետեւում է իշխանությունների, փորձագետների եւ զանգվածային լրատվամիջոցների տվյալների հիման վրա ՏԱՍՍ-ի հաշվարկներից։
21-րդ դարի սկզբից ի վեր այն մարդկանց թիվը, որոնց հայտնվել են հեղեղումների ճիրաններում, աճել է 24 տոկոսով, որը տասն անգամ ավելի է գիտնականների՝ ավելի վաղ արված կանխատեսումներից:
Նիհարելուց հետո հաճախ ավելորդ քաշն արագ վերադառնում է: Դա կարող է կապված լինել դիետայի յուրահատկության հետ, կամ այն բանի հետ, որ մարդը չի հետևում ճիշտ սննդի սկզբունքներին:
Պետական եկամուտների կոմիտեում 6 ամսվա ընթացքում՝ 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 30-ը, 3 միլիարդ դրամի պարգևավճար են տվել։ 168.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել են Պետական եկամուտների կոմիտեից։
Օգոստոսի 4-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Նոր Խարբերդ գյուղի 21-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանաչավուն, յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները երկրորդ ամիսն անընդմեջ իջնում են:
Երեք մետր երկարություն ունեցող կատարավոր կոկորդիլոսն Ավստրալիայի հյուսիս-արևելքում հարձակվել է Լոկհարթ գետում ձուկ որսացող զինվորականի վրա:
2021թ. օգոստոսի 4-ին, ժամը 03:37-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, մուտք է գործել Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գործող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության Իջևանի մասնաճյուղ, որտեղ աշխատակցի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու` ձեռքում առկա նռնակը պայթեցնելու սպառնալիքով վերջինից գումար է պահանջել, սակայն չստանալով այն՝ դիմել է փախուստի:
«Հայաստանի առաջարկը՝ ռուս սահմանապահներ տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին, հակասեց ռուսական շահերին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ օրերս հրապարակված հայտարարությանը։
«Չէ, լավ բան չեմ տեսնում: Չեմ աշխատում, թոշակ չեմ ստանում, աշխատանքի չեն ընդունում, ասում են՝ տարիքդ էն չի, չես կարող գործ անել, խի՞ չեմ կարող, ընդունեք, տեսեք՝ կարո՞ղ եմ, թե՞ ոչ, նպաստ չեմ ստանում»,- ասաց քաղաքացիներից մեկը:
17 ամիս տևած դադարից հետո Հունաստանը բացում է Թուրքիայի հետ իր ցամաքային սահմանները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն, որ անվտանգությունից բացի, խաթարել են ՀՀ բնակիչների խաղաղ ու բնականոն կյանքը, մարդկանց զրկել են ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից ու ստեղծել սոցիալական լրջագույն խնդիրներ:
Ֆինանսների նորանշանակ նախարար Տիգրան Խաչատրյանը, որպես անհետաձգելի հարց՝ կառավարության հավանությանն է ներկայացրել մեկ անձից գնման վերաբերյալ նոր նախագիծ, որով գործադիրը թույլատրել է Ֆինանսների նախարարությանը 16 միլիոն դրամի մեկ անձից գնում կատարել «ԳԼՈԲԱԼ ԻՆԺԵՆԵՐ» ՍՊԸ-ից՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում լրացուցիչ աշխատասենյակներ առանձնացնելու և դրանք վերանորոգելու համար:
Էկոնոմիկայի նախարարությունը գործադիրի հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկել է պետբյուջեից 17 միլիարդ 401 միլիոն դրամ (17,401,167.4 հազ. դրամ) հատկացնել նախարարությանը, որպեսզի մարվեն «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառումը հաստատելու մասին» կառավարության մի շարք որոշումներով սահմանված արտոնյալ վարկերի կամ լիզինգի փաստացի տոկոսադրույքները:
Ամերիկյան հետախուզական գործակալությունները հնարավորություն են ստացել օգտվելու վիրուսների նմուշների տվյալների բազայից, որոնք ուսումնասիրվել են Ուհանի վիրուսաբանության ինստիտուտում, եւ այժմ վերլուծում են ստացած տեղեկատվությունը: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով բազմաթիվ իրազեկ աղբյուրների:
Հայաստանում ամենաթերագնահատված աշխատանքներից մեկը մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերն են։ Կարող ենք հսկայական գումարներ ծախսել ենթակառուցվածքների, միջոցառումների, գովազդի, ուռճացված աշխատակազմի վրա։ Բայց երբ հերթը հասնում է մարդկային կապիտալի վրա կատարվող ծախսերին, որոնք իրականում ոչ թե ծախս են, այլ ներդրում, պարզվում է, որ գումար չկա։ Սա մեր երկրի մեծագույն խնդիրներից մեկն է։
Նոր օրենքով կխստացվի վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանն օգոստոսի 4-ին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ արդեն աշխատանքները մեկնարկել են, ու երկու ընկերությունում արտադրական գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հուլիսի վաճառքի տվյալների:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը վերլուծել է 2021 թվականի հունվար-հունիսի վիճակագրական տվյալները, ըստ որոնց՝ 2021–ի 1-ին կիսամյակում ևս շարունակվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Վերլուծությունը ներկայացնում ենք ստորև։
Հիմա մնում է հասկանալ և սպասել՝ ե՞րբ է Արշակ Կարապետյանը ՀՀ ինքնիշխան տարածքում 3 ամիս գտնվող ադրբեջանցի 1000 զինծառայողներին հեռացնելու հրաման տալու և հասնելու ԽՍՀՄ ԳՇ քարտեզներում նկարագրված վիճակին, որով Սև լիճը, ինչպես նշեցինք, ամբողջությամբ Հայաստանի տարածքում է՝ բացի հյուսիսային փոքր հատվածից:
Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ:
Հուլիսի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները Արենի գյուղի Հին շուկա կոչվող տարածքից բաժին բերման ենթարկեցին Քաջարան քաղաքի 30 և 32 տարեկան երկու բնակչի՝ «Միցուբիշի Կոլտ» մակնիշի մեքենայով հանդերձ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Արամ Խաչատրյան համերգասրահում մեկնարկեց «Armenia First» նախաձեռնության և «Help Foundation» հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպված Հայկյան մրցանակաբաշխությունը։ Պարգևներ կստանան մի շարք հայորդիներ, ովքեր 44-օրյա պատերազմին և դրանից հետո իրենց աջակցությունն ու նոր ծրագրերի պատրաստակամությունը բերեցին Հայաստան։
Պակիստանի 106-ամյա բնակչուհին բուժվել է կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելուց հետո:
Արմավիրի մարզի Պտղունք համայնքի բնակիչները դեռ 2020 թվականի սեպտեմբերի 24-ին բռնկված հրդեհի հետևանքով զրկվել էին բնակարաններից, մինչ օրս, սակայն, ոչ մի աջակցություն չեն ստացել կառավարությունից։