Օգոստոսի 1-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին Երևան. տեղեկություն էին ստացել, որ գողության մեղադրանքով հետախուզվող 49-ամյա տղամարդը մայրաքաղաքում է։
Ռուսական խաղաղապահ զորակազմի խաղաղապահները շարունակում են իրենց առաջադրանքների իրականացումը Լեռնային Ղարաբաղում. հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն է իրականացվում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ-ն:
Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) օգոստոսի 2-ին հավանություն է տվել 456 մլրդ դոլար ծավալով փոխառության հատուկ իրավունքների (SDR, ԱՀԿ-ի հաշվարկային միավոր) հատկացմանը COVID-19-ի համավարակի հարուցած ճգնաժամի պայմաններում համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Հայաստանի Հանրապետության շուրջ ունենք բավականին լարված իրավիճակ. Նիկոլ Փաշինյան
Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:
Նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ՝ ուղարկվել դատախազին:
Դեռ տարեսկզբին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր տելեգրամյան ալիքում գրառում էր կատարել` տեղեկացնելով, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլ Փաշինյանի անգլերենի ուսուցիչ, շուտով հենց Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու:
Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։
Հուլիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մի խոuմբ անձիք ներխուժել են քրդական ընտանիքի պատկանող առանձնատուն, սպանել ընտանիքի 7 անդամներին, ապա հրդեհել տունն ու հեռացել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանման զինծառայողները մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ժամանակակից մարտի վարման մարտավարություն են մշակել Ստեփանակերտի զորավարժարանում
Ռուսաստանում մեծ հեռահարության X-95 նորագույն ավիացիոն գերձայնային թրթիռ են մշակում: Այդ մասին Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայի պետ գեներալ-գնդապետ Վլադիմիր Զարուդնիցկին հայտնել է «Ռազմական միտք» հանդեսի համար հոդվածում:
Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։
«Մեկնած այդ ձեռքն արյունոտ է։ Այդ ձեռքը թուրքին է բավարարել ու պատմության ընթացքում չի մաքրվելու։ Եթե մուսուլմանների մոտ միայն ձախ ձեռքն է համարվում կեղտոտ, ապա նրանց երկու ձեռքն է կեղտոտ»։
Հայաստանում պատվաստումների թվերը գոհացուցիչ չեն: Առողջապահության նախարարության օգոստոսի 1-ի տվյալներով՝ 2020-ի դեկտեմբերից, այսինքն, երբ հանրապետությունում սկսեցին առաջին պատվաստումները, կատարվել է 171.890 պատվաստում, այդ թվում՝ օտարերկրացիների: 168.am-ը շրջել է Երևանում՝ պարզելու, թե պատրաստվո՞ւմ են պատվաստվել մեր համաքաղաքացիները:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը դժգոհ է Օլիմպիական խաղերում հայ մարզիկների գոտեմարտերը դատած մրցավարների աշխատանքից:
Օգոստոսի 3-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%: ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.5%:
Հուլիսի 31-ի առավոտյան Նոր Նորքի համայնքային ոստիկանները տեղեկություն ստացան, որ Նանսենի փողոցում կրակոցներ են հնչել։ Բաժնից օպերատիվ խումբ մեկնեց՝ տեղեկության իսկությունը ստուգելու։
Լրագրող Ոսկան Սարգսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանից տեղեկացել է, որ այսօր Ոսկեպար են ժամանել ռուս զինվորականներ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչների և այլ պաշտոնատարների ուղեկցությամբ։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բողոքել է, թե Ֆրանսիան և Հունաստանը հրաժարվել են Թուրքիա հրշեջ ինքնաթիռներ ուղարկելուց:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով ընդունված անձինք ևս կօգտվեն ընդունելության համար սահմանված արտոնությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունից:
Հենց ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընն է Հարավային Կորեային առաջարկել վերականգնելու կապուղիները, որոնք Հյուսիսային Կորեայի նախաձեռնությամբ խզվել էին անցյալ տարի: Այդ մասին հաղորդել է Ռյոնհափ գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի խորհրդարանի պատգամավորներին։
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժին բերման են ենթարկվել անձինք։
Ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով այս առաջարկին, ասաց, որ նախ՝ Ռուսաստանն ունի իր օրակարգը և շահերը գործընկերների հետ հարաբերություններում, ինչպես նաև իր գործունեության, ակտիվության գոտիներում, որոնցից մեկը Ղարաբաղյան հակամարտության գոտին է ու դրան հարակից քաղաքական տարաձայնությունները:
Պենտագոնի շենքի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով տուժել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Ադրբեջանում անտառային հրդեհի նոր օջախ է հայտնաբերվել հարավարևելյան Լենքորանի շրջանի Օսակյուչ անտառային տնտեսության տարածքում: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով Ադրբեջանի էկոլոգիայի և բնական ռեսուրսների նախարարությանը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնի ուղղումը Ադրբեջանին ռազմական օգնության մի մասի դադարեցման վերաբերյալ Վաշինգտոնի առաջին ազդակն էր Ալիևին առ այն, որ նա չի կարող գործեր վարել Միացյալ Նահանգների հետ այնպես, ինչպես սովոր էր նախկինում:
Ֆիլիպինների իշխանությունները վերականգնել են իրենց տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման շուրջը՝ Միացյալ Նահանգների հետ պայմանագրի գործողությունն ի նշան երախտագիտության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման համար:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առուշ Առուշանյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակի 05.08.2021թ-ին, ժամը՝ 12:00-ին։ Կարծում եմ, ակնհայտ է, որ պաշտպանության կողմի բողոքը մերժվելու է, սակայն մենք չենք հանձնվելու եւ մեր պայքարը շարունակելու ենք մինչեւ վերջ։ Իսկ դատավոր Մնացական Հարությունյանը մի օր կմնա առանձին իր խղճի հետ»։
Թուրքիայում շարունակվում են մի շարք նահանգներում բռկված հրդեհների մարման աշխատանքները: Անկարան 7-րդ օրն է՝ պայքարում է հրդեհների դեմ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս պահի դրությամբ վերահկողության տակ է առնվել հրդեհի 146 օջախ: Եվս 3 նահանգներում շարունակվում են հրդեհի 8 օջախներում հրդեհաշիջման աշխատանքները: