168.am-ի տեղեկություններով` մեկ ժամից ավելի է` ադրբեջանցիները փակել են Շուռնուխով անցնող և դեպի Կապան տանող ճանապարհը։ Հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներից պահանջում են այլ ճանապարհ գտնել երթևեկության համար։
2021թ. օգոստոսի 25-ի՝ ժամը 00:24-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Տիչինա փողոցում գտնվող ռեստորաններից մեկի հետնամասում դանակահարել են չորս հոգու:
Չինական PetroChina էներգետիկական ընկերությունը (Չինական ազգային նավթագազային կորպորացիայի դուստր ձեռնարկություն) թերթաքարային նավթի զգալի պաշարներ Է հայտնաբերել Դացինի նավթի խոշորագույն հանքավայրում, որը գտնվում է ՉԺՀ-ի Հույլունցզյան հյուսիսարեւելյան նահանգում: Այս մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Կալինինգրադի ոստիկանությունը Հայրենական մեծ պատերազմի ժամանակների զենքի եւ զինամթերքի խոշոր զինանոց է հայտնաբերել Կալինինգրադում: Այս մասին լրագրողներին հայտնել է ՆԳ նախարարության տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ղեկավար Սվետլանա Պոստավնիչայան:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ հազարավոր ամերիկացիներ պատանդներ են դարձել Աֆղանստանում:
Հովիկ Աղազարյանն այսօր հայտնել է, որ «Փաշինյանը չէր ստորագրել, որովհետեւ որոշ կետերի հետ համաձայն չէր։ Այդ կետերը հանվեցին, նոր ստորագրեց. դա է եղել իրական պատճառը». խոսքը կապիտուլացիոն համաձայնագրին է վերաբերվում:
«Ես լուրջ մտավախություն ունեմ, որ մենք ընդհանրապես կառավարման կոլապսի առջև կարող ենք կանգնել: Ի՞նչ հաղթահարման մասին է խոսքը, ոչինչ չի հաղթահարվել: Արդեն ԱԺ-ում տեղի ունեցող նման երևույթների ենք ականատես լինում, ինչի՞ մասին է խոսքը: Այն, ինչ կատարվում է խորհրդարանում, և ընդհանրապես՝ երկրում, ես համարում եմ նորմալ՝ ոչ նորմալ պայմանների համար: Արդեն 3 տարուց ավելի է՝ այնպիսի իրադրություն է երկրում, որ այս ամենը սպասելի էր, այսինքն՝ ճգնաժամը գնալով խորանում է: Ոչ նորմալ իրավիճակում ենք մենք ապրում, մեր երկիրը կառավարվում է ոչ նորմալ ձևով»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Ժամը 21։00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում իրականացվում են մարման աշխատանքներ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 26-ից ժամը 08.00-ից մինչև օգոստոսի 27-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պող. 125-ից-127/48 համարների, Նորագավիթ 1-ին փող. 1-ին նրբ. 1/2, 1/8, 4/4 համարների, Բագրատունյաց 70-ից-70/19 համարների, Արտաշատի խճուղու 1-15 համարների և 1-ին նրբանցքի, Թեյշեբայինի 8/8 համարի և «Նաիրիտ» գործարանի ջրամատակարարումը:
Նշված տեղեկությունը բացարձակ կեղծիք է և ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը: ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցությամբ նման միջադեպ տեղի չի ունեցել:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Աֆղանստանից թուրքական զինվորականներին դուրս բերելու գործընթացի մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:
«Պրակտիկան գնում է այն ուղղությամբ, որ պայմանագրի ժամկետի լրանալը զինծառայողին ծառայությունից ազատելու անվերապահ հիմք է կամ առնվազն հայեցողություն, մինչդեռ պայմանագրային զինծառայողները հանրային ծառայության մաս են կազմում և ունեն հանրային ծառայողների համար օրենքով երաշխավորված բոլոր իրավունքները, այդ թվում՝ կայունություն, հավասար պայմաններով աշխատանքի ընդունվելու իրավունք»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ իրավաբան, փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով պայմանագրային զինծառայողների իրավունքների խնդրին:
Ահաբեկչական իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման հարյուրավոր զինյալներ հարձակում են իրականացրել Նիգերի հարավում գտնվող մարտական հենակետի վրա: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մեր հայրենակիցներից էլ ներողություն եմ խնդրում այն տեսարանների համար, ինչ նրանք վերջին օրերին տեսնում են խորհրդարանի դահլիճում»։
«Տրիումֆ» C-400 զենիթահրթիռային համակարգերի Թուրքիա մատակարարման երկրորդ պարտավորագրը կստորագրվի այս տարի: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը:
ԱՄՆ-ն Աֆղանստանից տարհանել է 88 հազար մարդու
2021թ. օգոստոսի 24-ին, ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետևանքով Մասիս քաղաքի՝ 1995թ-ին ծնված բնակիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
«Թալիբանը»-ը դիմել է Քաբուլի օդանավակայանն աշխատացնելու նպատակով տեխնիկական օգնություն տրամադրելու հարցով»,- հայտնել է բարձրաստիճան թուրք պաշտոնյան՝ նշելով, սակայն, որ թուրքական զորքերի դուրսբերումը բարդացնում է նման առաքելության հնարավորությունը՝ հաշվի առնելով անվտանգային ռիսկերը:
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992-ի Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթ-քարտեզի և 1994 -ի հաղթական ու հայանպաստ զինադադարի փաստաթղթի վրա, իսկ ձեր պարտված «առաջնորդինը»՝ նոյեմբերի 9-ի Շուշին ու Հադրութը հանձնման կապիտուլյացիայի փաստաթղթի տակ։
Իսկ մենք ո՞ւր էինք ամբողջ ամառ, երբ պետք էր մարդկանց նախապատրաստել, հասկացնել, թե ինչպե՞ս պետք է լինի, դասացուցակներն ինչպե՞ս պետք է կազմվեն, այս ամբողջ ժամանակը, ըստ էության, բաց թողնվեց: Հիմա էլի սկսելու ենք այդ կիսատ-պռատ դասապրոցեսի կազմակերպումը, որն էապես ազդելու է կրթության որակի վրա, ինչն անկհայտորեն մենք տեսանք ընթացիկ տարվա ընդունելության քննությունների ժամանակ, գնահատականների մակարդակը գնալով ավելի է իջնում: Սա ուղղակի անթույլատրելի է:
Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը:
Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի ղեկավար Աբդուլա Աբդուլան, Աֆղանստանի նախկին նախագահ Համիդ Քարզայը եւ Իսլամական կուսակցության առաջնորդ Գուլբեդին Հեքմաթիարը կմտեն Աֆղանստանի կառավարման խորհրդի կազմի մեջ, որը մտադրվում է ձեւավորել «Թալիբան» արմատական շարժման ղեկավարությունը: Օգոստոսի 25-ին այդ մասին հաղորդել է Ariana News հեռուստաալիքը:
Պաշտպանության նախարարը գոհունակությամբ փաստել է, որ հանրության շրջանում առկա է եռամսյա հավաքների կարևորության լիարժեք ըմբռնում, ինչի դրսևորումն է քաղաքացիների՝ հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։
Օգոստոսի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 90-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 59-ամյա վարորդ Վարուժան Կիրակոսյանը մահացել է, իսկ 26-ամյա ուղևորը, «Ֆորդ Տրանզիտի» 67-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Այդ ում և ինչ իրավունքով եք ասում՝ ձեր ընտանիքները կրելու են հայրենիքը հանձնողի պիտակ. Ծովինար Վարդանյան
Մեզ մոտ առաջադեմ մտքի և մարդկային կապիտալի դեֆոլտ է. Արմեն Գևորգյան
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ՀՀ Ազգային Ժողովում պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի կողմից Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի բարի համբավն արատավորող ակնհայտ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով նախապատրաստում եմ հայցի հարուցում…»։
Տեսեք, սկզբում մարդն էր հերոսը, հետո նրան հետ տարա, բնությունը բերեցի առաջ, հետո արդեն եկավ մի պատուհան, որի հետ էր զրույցս: Այն վարագույրում, դեպի ներս ես նայում, գույն ես դնում և այլն: Այսպես, ինքս էվոլյուցիա եմ ապրում, իմ մտքերը, աշխարհը փոխում են ինձ, ու փորձում եմ նոր բան տեսնել և դրանով կիսվել: