Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում հայտարարել են կորոնավիրուսի մասին փաստաթղթի անհետացման պատճառով հազարավոր մահերի մասին

Բրիտանիայում գտել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի 16 տարի առաջ կորած ծրագիրը: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է The Independent-ը:

Վարակի տարածման հակազդման ռազմավարությունը մշակվել է դեռևս 2005 թվականին։ Այդ ժամանակ երկրի իշխանությունները վախենում էին SARS կորոնավիրուսից և նրա հարուցած ծանր սուր շնչառական համախտանիշից:

«Ես բացարձակ տեղեկություն չունեմ, թե ուր է այն այդ ժամանակ անհետացել»,- խոստովանել է ծրագրի ստեղծողներից մեկը:

Պարբերականը նշում է, որ փաստաթղթում պարունակվում էին ինքնամեկուսացման ռեժիմի ներդրման, քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման հանձնարարականները, ինչպես նաև խոսվում էր հիվանդների հետ շփումներին հետևելու և անհատական պաշտպանության միջոցների պաշարների ավելացման անհրաժեշտության մասին:

Բացի այդ, ծրագիրը պարունակում էր առանձին կետ վարակի տարածման սպառնալիքի և այդ սցենարից խուսափելու եղանակների մասին, օրինակ, շինությունների արդյունավետ ախտահանման և օդափոխության միջոցով:

«Փաստաթուղթը անտեսվել էր: Մենք կարող էինք փրկել տասնյակ հազարավոր կյանքեր», – մեջբերում է պարբերականը երկրի կառավարության նախկին գլխավոր գիտական խորհրդատու Դևիդ Քինգի հրապարակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս