Ամերիկացի աշակերտները նոր ուսումնական տարում կսկսեն հաճախել դպրոց, սակայն երկրում աճում է դելտա տարբերակով COVID-19 դեպքերի թիվը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
«Ներկայում Արցախի հարցում երկու մտահոգիչ միտում կա, որ պետք է կասեցվի ու հակադարձվի, եթե Հայաստանը երբևէ ցանկանում է հույս ունենալ վերականգնել, թեկուզ մասնակի, իր շոշափելի կորուստները, և վերհաստատել իր տեղն ու դերը տարածաշրջանում և բանակցությունների սեղանի շուրջ:
Ոստիկանության Տաշիրի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ տվյալ էին ստացել, որ Մեղվահովիտ գյուղի մի բնակիչ հուլիսի կեսերին գողություններ է արել:
Մադրիդի «Ռեալ»-ը և «Արսենալ»-ը համաձայնության են հասել Մարտին Էդեգորի տրանսֆերի հարցում. նորվեգացի կիսապաշտպանը կտեղափոխվի «Արսենալ»: Այս մասին հայտարարություն է տարածել «Ռեալ»-ը:
Ու այս ամենն Ազգային ժողովում, օրեր առաջ տեղի ունեցած՝ «նախկինների ժամանակ օրերով սոված էինք» ակցիայից ընդամենը 10 օր անց»։
Երկուշաբթի օրը քայլե’ք դեպի զինկոմիսարիատներ, առաջինը եղեք: Միայն դրանից հետո շատ արագ կկահավորվեն դիրքերը, վրանների, հանդերձանքի համար այլեւս ֆեյսբուքում դրամահավաք չի լինի: Զորակոչե’ք նաեւ Գագիկ Ծառուկյանի որդուն, գուցե վերջապես կառուցի խոստացած զորամասը»:
Իրանագետ Ահարոն Վարդանյանի կարծիքով՝ Աֆղանստանում թալիբների իշխանության գալով, ինչպես Էրդողանի, այնպես էլ մյուս ուժերի համար երկու տարբերակ կա՝ և՛ հնարավորություն, և՛ հնարավորությունների սահմանափակում:
Օգոստոսի 19-ին, ժամը 23։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարտիրոսյան փողոցի վերջնամասում այրվում է անասնագոմի տանիք։
Խուզարկել չեն կարող, կարող են միայն զննել, այն էլ այն դեպքում, երբ կան ստույգ տվյալներ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, տեղափոխելու մասին։ Դատելով, այդպիսի ուժեղացված ծառայության վերաբերյալ հաղորդագրություններից և դրանց իրականացման եղանակներից, թերևս, ստույգ տվյալի առկայությունը խնդրահարույց է։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է մամուլում և ընդդիմադիրների կողմից բարձրաձայնվող տեղեկությանը, թե իբր Թուրքիայում 1,5 մլն աֆղանստանցի փախստական կա։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։
Արցախի 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը գերեվարված հայ ռազմագերիներից շատերին միջազգային հանրությանը ներկայացրեց՝ որպես ահաբեկիչներ և Բաքվի դատարանում նրանցից ոմանց դատապատեց մի քանի տարվա ազատազրկման։ Ի դեպ, նրանցից մի քանիսը գերեվարվել են նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո, իսկ երկուսն առհասարակ մարտական գործողությունների չեն մասնակցել, հրադադարից հետո պարենային օգնություն են տարել Արցախ և ճանապարհին գերեվարվել։
Նկարագրված դեպքի առթիվ 19.08.2021թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասով և 265-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով:
Աննա Սարգսյանը վաստակած 7.5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը՝ նվաճելով women’s grand swiss հոկտեմբերին կայանալիք մրցաշարի ուղեգիր, որտեղ կխաղարկվի հավակնորդների մրցաշարի 2 ուղեգիր:
Կայքը նշում է, որ մարշալ Խանփերյանցի արձանը պղծելու փաստը հայտնի է դարձել 2021թ. հուլիսին արված արբանյակային լուսանկարներից:
«Նրանց մոտ, ովքեր պատվաստված չեն, ինֆեկցիոն պրոցեսն ընթանում է ոչ թե 2-3 շաբաթվա ընթացքում, այլ 4-5 օրվա: Իսկ մեր իմունային համակարգը հակամարմիններ արտադրում է 10-12-14 օրվա ընթացքում: Կորոնավիրուսի այլ տարբերակների դեպքում օրգանիզմը հասցնում է հակամարմիններ արտադրել, և բացի դրանից էլ հանճարեղ ռեանիմատոլոգներն էին օգնում հիվանդներին դիմանալ, մինչ իմունային համակարգը կսկսեր աշխատել: «Դելտայի» դեպքում նրանք չեն հասցնում»,- ասել է Գինցբուրգը:
Օգոստոսի 19-ի գիշերը մարտական հենակետում հրազենային վիրավորումից մահացած երեք զինծառայողներից 19-ամյա Գոռ Արտակի Սահակյանը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր, 2021 թվականի առաջին զորակոչով էր մեկնել ծառայության:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:
Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
«Այդ համեմատությունը բացարձակ տեղին չէ և որևէ կապ չունի մեր երկրի իրողությունների հետ՝ նախևառաջ, օրինակ, այնպիսի երկրներում, որտեղ կապիտուլյացիա և պարտություն է լինում, ղեկավարները կամ ինքնասպան են լինում, կամ օր առաջ հեռանում են (տարբեր կերպ՝ ելնելով ազգային առանձնահատկություններից), իսկ մեր երկրում դեռևս շարունակում է ղեկավարել երկիրը: Հավելեմ նաև, որ այդ երկրներում հաջողությունը կախված է եղել ծրագրային մոտեցումներից՝ ազգային շահերից բխող օրակարգերով, իսկ այստեղ ծրագիր կոչվածն ընդամենը բառակույտ է, որը հիմք է տալու այդ իշխանական խմբակին տարբեր առիթներով մանիպուլյացնել հանրությանը»:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի մասնավոր ցանկությամբ նրա հոբելյանական 70-րդ տարեդարձը չի նշվելու և որևէ միջոցառում չի իրականացվելու:
Օգոստոսի 19-ին կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է օրակարգային մի շարք հարցերում ընդունված որոշումները և դրանց շուրջ քննարկումները:
Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է պաշտպանական գերատեսչության պատվերով սննդի պատրաստման և պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 19-ին, ժամը 07.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Լադա-2114» մակնիշի մեքենաներ. «Լադա-2114»-ի 9-ամյա երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Երեկ ֆեյսբուքյան էջերից մեկը տեղեկատվություն տարածեց, որ Շուշիի Նարեկացի արվեստի կենտրոնի աշխատանքները, ցավոք, չի հաջողվել դուրս բերել, և թշնամու վերահսկողության ներքո են անցել ոչ միայն մեր գեղեցիկ ու վեհագույն Շուշին, այլ նաև Նարեկացի արվեստի կենտրոնի մի քանի տասնյակ քանդակներ, հումք, 14 տարվա ընթացքում կենտրոնի ձեռք բերած ամբողջ գույքը, մանկական թատրոնի տիկնիկները, դաշնամուրն ու այլ կահավորանք:
Դանիելյանը 2011 թ-ին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է հայկական համայնքին պատկանող հիմնադրամների ղեկավարների ընտրության հարցը։
Ըստ ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության, զեկույցում նշվում է, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում ինքնասպանությունների թիվը հասել է 322-ի, որոնց հիմնական պատճառ են եղել հոգեբանական և սոցիալական խնդիրները։