Բաժիններ՝

Եռակցողը Լեոյի փողոցի շենքերից մեկում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից ցած է ընկել և հիվանդանոցում մահացել․ shamshyan. com

Երեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ, որը, գիտակցության չգալով, մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացողը Երևանի բնակիչ՝ 63-ամյա Արտաշես Գալստյանն էր, որը նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում Լեոյի փողոցի 54 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տանիքից անզգուշաբար ցած է ընկել։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Արարատ» ՍՊԸ-ում՝ որպես եռակցող։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս