Բաժիններ՝

Վրաստանի ԱՆ–ն համաճարակաբանական իրադրության վատթարացումը չի կապում զբոսաշրջության հետ

Վրաստանի առողջապահության նախարարությունում համաճարակաբանական իրադրության վատթարացումը եւ ախտահարման նոր դեպքերի ավելացումը կապում են ոչ թե զբոսաշրջության, այլ հարսանիքների, հոգեհացերի արարողությունների եւ հանձնարարականները չպահպանելու հետ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Գաբունիայի խոսքով՝ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատկերը զգալիորեն դեպի լավը կփոխվի այն դեպքում, եթե բնակչության շրջանում դիմակների օգտագործման տոկոսը հասնի 95-ի:

Այժմ այդ ցուցանիշը հասնում է շուրջ 50 տոկոսի: «Կանխման ամենագործուն եւ արդյունավետ միջոցը դիմակների օգտագործումն է ինչպես բաց, այնպես էլ փակ տարածությունում»,-հայտարարել է Գաբունիան:

Նա նաեւ նշել է, որ Վրաստանում անփոփոխ է մնում մահացության ցուցանիշը՝ 1,37 տոկոս:

Նրա խոսքով՝ 2-3 շաբաթ անց սպասվում է, որ յուրաքանչյուր երեք հազար ախտահարվածների շրջանում մոտավորապես 1,3 տոկոսը կդառնա վարակի զոհ: Գաբունիան նաեւ մեկնաբանել է պարտադիր պատվաստում սահմանելու հնարավորության հարցը: Նրա խոսքով՝ այս փուլում նման պրակտիկայի սահմանում չի պլանավորվում:

«Մենք հետեւում ենք կամավոր պատվաստման մոդելին: Այս փուլում պատվաստումը դիտարկվում է միայն մարդու սեփական ընտրության եւ կամքի հիման վրա: Հուսով եմ, որ բոլորը հասկանում են, թե որքան կարեւոր է դա: Հնարավոր է, որ ավելի շատ ուսուցողական աշխատանքի հարկ լինի, եթե ինչ-որ դեպքում մարդը չկարողանա որոշում ընդունել պատվաստման գործընթացում ընդգրկվելու առնչությամբ»,-նշել է Գաբունիան:

Ինչ վերաբերում է երեխաների ախտահարման հետ կապված իրադրությանը, ապա այդ ուղղությամբ իրավիճակը համեմատաբար բարելավվել է: Ավելի վաղ ախտահարված երեխաների հոսքի ավելացման կապակցությամբ Վրաստանի առողջապահության նախարարությունն ավելացրել է մանկաբուժական մահճակալները, որոնք այս փուլում գերբեռնված չեն, նշել է Գաբունիան:

Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերել են ախտահարման 3670 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ախտահարման ավելի քան 436 հազար դեպք, 393 հազարից ավելին ապաքինվել է, 5986ը՝ մահացել: Վերջին տվյալների համաձայն, Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվասում է ստացել 564 հազար 691 քաղաքացի, նրանցից ամբողջական չափաբաժինն ստացել է 178 հազար 77 մարդ, հաղորդել է ռադիո Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս