Բաժիններ՝

Պատահար Նոր Նորք վարչական շրջանում․ կան տուժածներ

Հուլիսի 17-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․), այնուհետև կայանած «Scania» մակնիշի բեռնատարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ղ․-ն (ծնված 1993 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ․ Տ․-ին (ծնված 1995 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս