
Արքայախնձորի մուրաբա

Բաղադրիչներ
1. Արքայախնձորի պտղամիս – 1 կգ
2. Շաքարավազ – 400 գ
3. Կիտրոն – 1/2 հատ
Պատրաստման եղանակը
1. Արքայախնձորը խորանարդաձև կտրատել, լցնել թասի մեջ, վրան շաքարավազ ավելացնել: Թողնել 30 րոպե: Միրգը հյութ դուրս կտա:
2. Զանգվածի վրա լցնել 1լ ջուր, դնել կրակին և եռացնել:
3. Հենց զանգվածը եռա, եփել 15 րոպե: Հետո վերցնել կրակից և թողնել, որ այն ամբողջությամբ սառչի:
4. Նորից դնել կրակին և եռալուց հետո եփել ևս 15 րոպե: Հենց մուրաբան սկսի եռալ, ավելացնել կիտրոնի հյութը:
5. Սառեցնել մուրաբան և լցնել բանկաների մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը