Բաժիններ՝

Գերմանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի

Ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը Գերմանիայում հասել է 156-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bild պարբերականին:

Ըստ ոստիկանության Կոբլենցի բաժնի՝ Ռեյնլանդ-Պֆալց նահանգում 110 մարդ է զոհվել: Եվս 45 մարդ մահացել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում, և առնվազն 1 մարդ մահացել է բավարական Բերխտեսգադեն շրջանում:

Գերմանիայում շաբաթվա սկզբից շարունակվում են ջրհեղեղները, որոնք առաջացրել է «Բերնդ» ցիկլոնը: Հիմնական հարվածը հասցվել է արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Հռենոսը, դուրս են գալիս ափերից և հեղեղում են փողոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031