
«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի ՄԻԵԴ-ում

«Հայոց հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ կբողոքարկի ՄԻԵԴ-ում, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
«Հայոց հայրենիքի թրքացումը կանխելու նպատակով «Հայոց Հայրենիք» կուսակցությունը ՍԴ որոշումը կբողոքարկի Եվրադատարանում»,- ասված է կուսակցության հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի երեկոյան Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին: