Netflix-ը նախատեսում է իր ծառայությունում ավելացնել վիդեոխաղեր
Netflix հոսքային ծառայությունը նախատեսում է բացի ֆիլմերից և սերիալներից, իր օգտատերերին տրամադրել նաև խաղեր: Այս տարվա գարնանը պլատֆորմը թափուր տեղ բացեց տեսախաղերի ղեկավարի համար: Հայտնում է Bloomberg-ը:
Արդյունքում, այդ պաշտոնը ստանձնեց Մայք Վերդուն, ով նախկինում ղեկավարում էր Electronic Arts-ի բջջային բաժինը և վերահսկում էր VR-ի ուղղությունը Ֆեյսբուքում:
Նա վերահսկելու է խաղերի ուղղությունը, այնպես որ հաջորդ տարվանից տեսախաղերը նույնպես հասանելի կլինեն:
Նշվում է, որ բաժանորդագրության արժեքը չի բարձրանա: