Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 132, մահվան՝ 8 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 132 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 227 430-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4566 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Հուլիսի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1112 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5678-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 89 է, ընդհանուր առողջացածներինը՝ 218 331, փաստացի բուժվողներինը՝ 3421 (մեկ օրում ավելացել է 35-ով): Մեկ օրում արվել է 4224 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 267 617 թեստ:

Տեսանյութեր

Լրահոս