Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է միջուկային գործարքի բանակցություններում դադար առաջացնելու համար

Իրանը, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Վիեննայի բանակցություններին վերադառնալու անպատրաստակամության մասին հայտարարություններով հերքում է իր մեղավորությունը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին մերժել է բանակցությունները վերսկսելու գաղափարը մինչ Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռաիսիի լիազորությունների ստանձնումը:

«Այս մեկնաբանությունները ներկայացնում են ծրագրի իրագործմանը հնարավոր համատեղ վերադարձի բանակցություններում առկա փակուղու մեղքը հերքելու բացահայտ փորձ: Մենք պատրաստ ենք վերադառնալ Վիեննա՝ աշխատանքն ապահովելու համար … այն բանից հետո, երբ Իրանը անհրաժեշտ որոշումներ կայացնի», – ասվում է Փրայսի հայտարարության մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև քննադատել է Արաքչիի առաջարկը՝ ազատ արձակել բանտարկյալներին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի` Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր վերադառնալու դեպքում: Ըստ Փրայսի, ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցված գործարք չունեն Իրանի կողմից ձերբակալվածներին ազատ արձակելու վերաբերյալ, և Արաքչիի հայտարարությունները «ձերբակալվածների հարազատներին հուսադրելու դաժան փորձ են»:

Նա նշել է, որ «եթե Իրանը իսկապես հետաքրքրված լիներ մարդասիրական ժեստով, ապա անմիջապես ազատ կարձակեր ձերբակալվածներին»:

Վիեննայի բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 20-ին, Իրանի վարչակազմի փոփոխությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս