Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 23-ին, 30-ին և հունիսի 6-ին՝ ժամը 6.00-ից մինչև 12.00-ն, փակ է լինելու Իսակովի պողոտան՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոցի հանգույցում:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին:
Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն կարծիքին է, որ որևէ փաստաթղթի ստորագրման դեպքում Ադրբեջանը հանդես է գալու թելադրողի դիրքերից:
Կառավարությունը երեկ հերթական նիստում, հերթական անգամ օրակարգում որպես չզեկուցվող հարց ընդգրկված նախագծին հավանություն տվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը կառավարությանը ներկայացրած օրենսդրական նախաձեռեռնությամբ առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ քրեական, քրեական դատավարության, Զանգվածային լրատվության և Քաղաքացիական օրենսգրքերում։
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված և նոյեմբերի 9-ի գիշերն ավարտված արցախյան պատերազմից հետո Հայաստանի Կառավարությունը ստանձնեց՝ ինչպես վիրավոր զինվորների, այնպես էլ՝ արցախահայության տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը միտված ծրագրեր։ Գործադիր մարմնի նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ ՀՀ կառավարությունն ամբողջությամբ իրականացնելու է այս մասով ստանձնած պարտավորությունները։ Պատերազմի ավարտից 6 ամիս անց պազվում է, որ Կառավարությունը […]
Խաղաղության ու երջանիկ օրեր: Արցախում զոհված Դավիթ Մանուկյանը քրոջ որդիների՝ զույգեր՝ Ջիվանի ու Ստեփանի և իր 11-ամյա որդու հետ։ Այն ժամանակ պատերազմ չկար, բոլորն անհոգ էին….
Մայիսի 12-ից ի վեր Ադրբեջանի Զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են Հայաստանի Հանրապետության տարածք. ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների թիվը 500-600 է, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ 3000։
Վրաստանում գործազրկության մակարդակը 2021 թվականի առաջին եռամսյակում 3,7 տոկոսային կետով բարձրացել է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
«Ազնավուրը կինոյում» միֆը, որքան էլ զարմանալի թվա, ինձ համար իրականություն չի դարձել նրա մասնակցությամբ ամենահայտնի՝ «Կրակեք դաշնակահարի վրա» կամ «Արարատ» ֆիլմերով, ոչ էլ «Սատանան և տասը պատվիրանները» կինոնկարով, որի դիտումը հորս առաջարկն էր:
Աշխարհի լավագույն հոգեբաններից մեկը՝ Նոբելյան մրցանակակիր Դանիել Կահնեմանը նոր գիրք է հրապարակել իր 2 գործընկերների հետ։ Գիրքը կոչվում է «Աղմուկ»։ Կահնեմանը, որը ընթեցողներին հայտնի է «Մտածել արագ և դանդաղ» գրքով, շատ կարևոր գաղափարի վրա է ուշադրություն հրավիրում։ «Մտածել արագ և դանդաղ» գրքի հիմնական գաղափարներից մեկն այն էր, որ մարդն ունի մտածողության 2 համակարգ, որոնցից մեկն արագ է գործում, մյուսը՝ դանդաղ։ Ընդ որում, երկուսն էլ շատ անհրաժեշտ են մարդուն։ Պարզապես պետք է հստակ իմանալ՝ որ դեպքում համակարգերից որն ենք օգտագործում։
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ ապրիլի վաճառքի տվյալների:
«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը դաշինքի անդամների հետ այսօր այցելել է Վայոց Ձորի մարզ, զրուցել բնակիչների հետ, գույքագրել նրանց խնդիրները, որոնց առանցքում անվտանգային հարցերն են։ Այս մասին հայտարարություն է տարածել Դաշինքը:
Մայիսի 17-ին, ժամը 22.40-ին, «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց ոստիկանության Մուշի բաժին. կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով բուժօգնության էր տեղափոխվել
«Կարևոր է՝ սկզբից ընտրել այն սկզբունքները, որոնց հիման վրա կատարվելու է սահմանազատումը, ապա ընտրել այն քարտեզը, որի վրա նշվելու են սահմանները։ Դրանից հետո կկատարվի սահմանագծում՝ յուրաքանչյուր կողմի՝ այդ հարցի շուրջ տեսակետ ձևավորելուց հետո, իսկ այն հատվածներում, որտեղ կողմերի տեսակետները չեն համընկնում, տարվում են բանակցություններ, որից հետո կողմերը ստորագրում են փաստաթուղթ այն մասին, որ իրենք սահմանագծումն ավարտել են, ապա աշխատանքները տեղափոխում են տեղանք, և կատարվում է դեմարկացում՝ սահմանանշում: Իսկ հետո նոր կողմերը կարող են սկսել սահմանի կահավորումը»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Մայիսի 14-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ մայիսի 13-ին Բերդավան գյուղի հանդամասերից մեկի տարածքից գողացել են ՊՆ զորամասերի շուրջ 170 մետր մալուխը, որով հոսանք էր մատակարարվում մարտական դիրքեր։
ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ է ստացել ժողովրդի 38 տոկոսը` 138 միլիոն մարդ: Այժմ պատվաստման են ենթարկվում 12-15 տարեկան երեխաները, եւ Միացյալ Նահանգները սկսում է կենտրոնացնել ջանքերն աշխահի այլ երկրներում պատվաստումներն իրականացնելու խնդրի վրա:
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները մայիսի 20-ին հայտարարություն էին տարածել, որտեղ հերթական անգամ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը որոշել է մնալ «Ռոմա»-ում:
168.am-ի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն Եվրամիության հետ:
«Anadolu» թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ հարց է ուղղել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին:
Հայ-ամերիկյան քաղաքագիտական առաջին ֆորումի ընթացքում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությանը, նշեց, թե Միացյալ Նահանգները երբեք մեր տարածաշրջանի վերաբերյալ ռազմավարություն, առանձին մշակված քաղաքականություն չի ունեցել: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա միջազգայնագետի գնահատմամբ՝ դրանք զրոյական մակարդակի վրա են:
«Դատելով ադրբեջանցիների շրջանառած տեսանյութերից, նկարահանումն արված է [xxxxx] կոորդինատներով բարձունքից, որի գագաթով նախկինում անցել է Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև սահմանը։ Եթե հայկական կողմից ժամանակին բարձրանային և այդ գագաթում ամրանային, ապա ադրբեջանցիներն արդեն բարձրանալ չէին կարողանա։ Սակայն դա չի արվել, և ունենք փաստ, որ ադրբեջանական զինուժը զբաղեցրել է այդ բարձունքը»։
Բնակիչներից մեկը 168.am-ին տեսանյութ է տրամադրել, որում երևում է մի քանի հարյուր մետր ձգվող աղբավայրը՝ այրվող աղբը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Եվրոպական խորհրդարանի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումը:
«Մարդիկ այսօր որևէ երաշխիք չունեն, որովհետև գիշերը կարող է քնեն և առավոտյան արթնանան, տեսնեն՝ հայկական հողն արդեն դարձրել են ադրբեջանական։ Այսօր այնպիսի օրեր ենք ապրում, որ արդեն հայկական հողն էլ են համարում ադրբեջանական։ Խորհրդային Միության ժամանակ ընդգծված սահմանագծումներ չէր իրականացվում, սակայն այդ տարածքները համարվել են զուտ հայկական տարածքներ։ 1991-1994 թվականների ազատագրական պայքարի ժամանակ այդ տարածքները մեր կողմից թշնամուց ազատագրվեցին։ Նոյեմբերյանի Ոսկեպարից սկսած ազատագրվեց»,- հավելեց Էդիկ Մինասյանը։
2021թ. մայիսի 18-ին ՀՀ ՊՆ Վարդենիսի ռազմական ոստիկանության բաժինը տեղեկացվել է այն մասին, որ նույն օրը, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող տարածքից, ծառայության վայրից բացակայում է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ն. Մ.-ն՝ (ծնված 21.09.2002թ., զորակոչված 2021թ.՝ Տավուշի մարզային զինկոմիսարիատից: