 
                        Զախարովան մեկնաբանել է ՌԴ-ԵՄ երկխոսության առնչությամբ Ավստրիայի ԱԳ նախարարի հայտարարությունը
 
                                    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հայտարարությունը, թե Ռուսաստանը չի ցանկանում երկխոսություն Եվրամիության հետ:
Զախարովան «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է.
«Դա ճիշտ չէ: Բազմաթիվ են եղել քաղաքական, հումանիտար, տնտեսական նախագծերը, որոնց Ռուսաստանը և ԵՄ-ն մասնակցել են: Բայց դրանք արգելափակվել են Բրյուսելի կողմից հակառուսական պատժամիջոցների ընդունումից և երկխոսությունը ագրեսիվ հռետորաբանությամբ, անհիմն մեղադրանքներով և ապատեղեկատվական արշավներով փոխարինելուց հետո»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        